copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:55 09-05-2025

Հայաստանում հիշողության վայերը շատ են․ դրանց արժեքը միայն ֆիզիկական չէ

Հայաստանի տարբեր համայնքներում ձևավորվել են տարածքներ, որոնք գիտականորեն հայտնի են որպես «Հիշողության վայրեր»։ Դրանք համայնքի ցավի, դիմադրության ու հիշատակման խորհրդանիշներն են։

Oragir.News-ն այս թեմայի վերաբերերյալ մեկնաբանություն խնդրեց պատմաբան Հայկ Դեմոյանից։

«Յուրաքանչյուր գյուղ ժամանակին ունեցել է իր ամրոցը, եկեղեցին, այնպես էլ կառուցվել են հուշարձաններ։ Հաճախ այդ հուշարձանները ծառայում էին որպես աղբյուրներ։ Դրանցից շատերնայսօր չեն գործում։ Դրանց արժեքը միայն ֆիզիկական չէ։ Դրանք ցավի, սուգի և հիշողության արտահայտություններ են»,- ասաց նա։

Պատմաբանը հավելեց նաև, որ այսօր հին հուշարձանների կողքին ավելացվել են նոր հուշակոթողներ՝ նվիրված Արցախյան պատերազմներում զոհվածներին։ Այսպիսով, ձևավորվում են հիշողության նոր վայրեր։

Հիշողության վայրեր կան թե՛ գյուղերում, թե՛ քաղաքներում։ Մեծ քաղաքներում դրանք հաճախ վերածվում են հուշահամալիրների կամ թանգարանների։ Սակայն դրանց նշանակությունն անփոփոխ է՝ հիշել, հարգել և փոխանցել պատմությունը գալիք սերունդներին։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
10:37 Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ. բողոքի նոտա է հանձնվել
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
13:51 Wildberries-ը թաքցրել է պատերազմի հետ կապված ռազմական ապրանքների որոնումը