copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:45 09-05-2025

Ոչ բոլոր սնկերն են ուտելի, զգոն եղեք. Առողջապահության նախարարություն

Սնկից թունավորումները հիմնականում առաջանում են սնկերը չտարբերակելու կամ դրանց ոչ ճիշտ մշակման հետևանքով, արդյունքում՝ թունավորում, ընդհուպ մահ։ Որոշ տեսակի սնկեր սննդում կարելի է օգտագործել միայն համապատասխան խոհարարական մշակումից հետո: Իսկ թունավոր սնկերը ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել, քանի որ դրանք պարունակում են այնպիսի թունավոր նյութեր, որոնք չեն ոչնչանում խոհարարական և արտադրական մշակման ժամանակ (եփել, չորացնել, սառեցնել, մարինացնել և այլն): Զգուշացնում են Առողջապահության նախարարությունից։

Սնկից թունավորումներից խուսափելու համար խորհուրդ է տրվում.

Սննդում չօգտագործել անհայտ ծագման սունկ:

Չհավաքել սունկ ճանապարհների եզրերից:

Ուտելու և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել նկարները, քանի որ թունավոր սնկերը շատ հաճախ աճում են ուտելի սնկի մոտ և կարող են արտաքին տեսքով շատ նման լինել:

Ուտելու և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել ժողովրդական մոտեցումները, ըստ որոնց` թունավոր սնկերին չեն մոտենում միջատները և այլ կենդանիները կամ եփելու ընթացքում արծաթը սևանում է և սևացնում է սնկային արգանակը:

Չուտել հում սունկ:

Երեխաների սննդում սունկ չներառել:

Խորհորդ չի տրվում ստամոքս-աղիքային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց սննդում օգտագործել սունկ:

Սնկի հետ չօգտագործել ալկոհոլ, քանի որ այն ակտիվացնում է մի շարք թունավոր նյութեր:

Թարմ սունկը 1 օրից ավելի չպահել նույնիսկ սառնարանային պայմաններում:

Չզբաղվել ինքնաբուժմամբ:

Սնկից առաջացած թունավորումները ունենում են սուր ընթացք: Առաջին նշանները կարող են ի հայտ գալ 15 րոպեից մինչև 72 ժամ:

Կլինիկական հիմնական ախտանշաններն են`

որովայնի կտրուկ ցավը,

սրտխառնոցը, անընդհատ փսխումները,

գլխապտույտը, գլխացավը, գիտակցության կորուստը,

առատ քրտնարտադրությունը, թքահոսությունը, անհագ ծարավի զգացումը,

դեմքի կարմրությունը, սրտխփոցը, վախի զգացումը,

հալյուցինացիաները` առանց քնկոտության, լյարդի ախտահարման արդյունքում` մեծացած և ցավոտ լյարդը, դեղնուկը, լյարդային կոման, երիկամների ախտահարումը:

Հիշեցնենք, որ առաջին նշանների ի հայտ գալուն պես անմիջապես պետք է դիմել բժշկի:

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
10:37 Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ. բողոքի նոտա է հանձնվել
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
13:51 Wildberries-ը թաքցրել է պատերազմի հետ կապված ռազմական ապրանքների որոնումը

Ձեզ գուցե հետաքրքրի