copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:15 09-05-2025

33 տարի անց Շուշիի ազատագրումը դեռ ավարտված չէ. Արցախի պահպանության կոմիտեի հայտարարությունը

Արցախի պահպանության կոմիտեն հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է.

«1992 թվականի այս օրը հայ ժողովուրդը կերտեց իր նորագույն պատմության ամենափառավոր էջերից մեկը։ Ազատագրվեց Շուշին՝ Արցախի սիրտն ու հոգին, մի քաղաք, որն առասպել էր դարձել իր անառիկությամբ ու խորհրդանշական կարևորությամբ։ Հայ զինվորը, Արցախի ու Հայաստանի հերոսները, Հայոց բանակը՝ դեռ ձեւավորման ճանապարհին, համատեղ գործեցին մի աներեւակայելի սխրանք՝ փառքով ազատագրելով Շուշին։

Սակայն այսօր, ավելի քան 30 տարի անց, մենք ցավով արձանագրում ենք, որ Շուշին այլեւս մերը չէ։ Մենք կորցրել ենք ոչ միայն մի քաղաք, այլեւ ազգային արժանապատվության, մարտունակության եւ հաղթանակի խորհրդանիշը։ Շուշիի կորուստը արթնացնում է ոչ միայն վիշտ, այլեւ՝ պատասխանատվություն։

Արցախի պահպանության կոմիտեն հարգանքի տուրք է մատուցում բոլոր այն հերոսներին, ովքեր իրենց կյանքը նվիրեցին Շուշիի ազատագրմանը։ Այսօր մենք հիշում ենք նրանց անուն առ անուն, եւ պարտավորված ենք նրանց հիշատակը պահպանել ոչ թե միայն ծաղիկներով ու արարողություններով, այլ՝ շարունակական պայքարով՝ հանուն հայկական Արցախի։

Մենք հայտարարում ենք՝ Շուշին եղել է, կա եւ լինելու է հայկական։ Եվ քանի դեռ չի վերականգնվել արդարությունը, քանի դեռ Արցախի ժողովուրդը չունի իր անվտանգ ու ինքնիշխան ապագան, մենք չենք լռելու։ Մեր պայքարը շարունակվում է։

Պահանջում ենք բոլոր հայ քաղաքական ուժերից, պետական ու սփյուռքի կառույցներից՝ վերանայել իրենց մոտեցումները եւ որդեգրել ազգային շահից բխող հստակ դիրքորոշում՝ ուղղված Շուշիի եւ Արցախի ամբողջական վերադարձին։

Այս օրը՝ հաղթանակի եւ կորստի միաժամանակյա խորհրդանիշը, թող դառնա արթնացման եւ համազգային վճռականության օր։

Արցախը հայ ժողովրդի հայրենիքն է։ Շուշին մեր ոգու ամրոցն է։

Պայքարը շարունակվում է»։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
10:37 Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ. բողոքի նոտա է հանձնվել
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
13:51 Wildberries-ը թաքցրել է պատերազմի հետ կապված ռազմական ապրանքների որոնումը