copy image url
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:55 07-05-2025

Լավ ատեստավորված սերժանտի աշխատավարձը կազմելու է 490-670 հազար դրամ. ՊՆ փոխնախարար

Մենք ձեր ասած օրական 1700 դրամ աշխատավարձ հասկացողություն առհասարակ չունենք, մարտական հերթապահություն իրականացնողների աշխատավարձը նվազագույնը օրական մոտ 4000 դրամ է, սակայն կապված դիրքերի կահավորվածության վիճակից նաև դրա վրա ավելանում է գումար: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով Գեղամ Մանուկյանի պնդմանը, թե սերժանտների աշխատավարձն օրական 1700 դրամ է:

«Այսինքն զինծառայողն ստանում է աշխատավարձ, դրա վրա ավելանում է հավելում առնվազն 4000 դրամ և նաև դիրքերի վիճակից ելնելով որոշակի գումար: Աշխատավարձը, որը դուք նշեցիք 220 000-ի չափով, դա մինիմալն է, իսկ ինչ ես ասում եմ, դրանք հավելումներ են կառավարության 712 որոշումով սահմանված կարգով»,-ասաց նա:

Փոխնախարարը նշեց, որ 9,9 խմբի մեր ատեստավորված սերժանտի աշխատավարձը, որը կարող է նաև չունենալ բարձրագույն կրթություն, կազմելու է առնվազն 670 000 դրամ․ «Դրանից ներքև 9,8 խմբինը կազմում է 635 000 դրամ: Մենք լավ ատեստավորված ամենացածր սերժանտի աշխատավարձը լինելու է մոտ 490 000 դրամ: Կարծում եմ՝ սա հրապուրիչ է, գրավիչ է, մենք սա կարող ենք հիրավի համարել որպես դրական մոտեցում թե սոցիալական վիճակի բարելավման իմաստով, և թե մեր զինված ուժերը պատրաստված սերժանտներով համալրելու իմաստով»:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը
15:43 Ծնվել է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը