copy image url

Մարտունու ղեկավարի գնումները, Փաշինյանի կանացի նվերը, «գլխավոր Սմայլիկը», Գյումրու իշխանությունը խլելու կռիվները․ Մամուլ  

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի Համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը 2024 թ. օգոստոսի 27-ին շուրջ 13 միլիոն 428 հազար դրամի գույք է ձեռք բերել համայնքի մշակույթի տների համար:

Լրագրողներին իրենց գործունեության համար հատկացված օթյակից բռնությամբ դուրս հանելու գործով մինչ օրս որեւէ անձ մեղադրյալի կարգավիճակ չունի։ ՀՀ քննչական կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին, որ քրեական վարույթը նախաքննության փուլում է, կարգավիճակով որեւէ անձ չկա գործում:

Օրաթերթը նաև գրում է. «Նիկոլ Փաշինյանն ապրիլի 4-ին հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակությունը Փաշինյանի հետ հանդիպմանը ձեռնունայն չի եկել։ Վիետնամի Ազգային ժողովի նախագահ Չան Թան Մանը Փաշինյանին կնոջ շարֆ է նվիրել։

Հրապարակ օրաթերթը գրում է․ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը երեկ միացավ լրագրողների դեմ արշավի մասնակիցներին եւ ԱԺ ամբիոնից մի «սրտառուչ» ելույթ ունեցավ՝ անդրադառնալով տարիներ առաջ մեր գրած մի լուրին։ «Իմ 3 տարեկան երեխայի վրա հոդված գրեցին. դա բարոյակա՞ն էր, թե՞ անբարո։ Մինչդեռ հրապարակման «գլխավոր հերոսը» ոչ թե իր 3 տարեկան դուստրն էր, այլ հենց ինքը` պատգամավորը։

Մարտուն Գրիգորյանի թիմին զուգահեռ, իշխանությունն «աշխատանքներ» է տանում նաեւ Վարդան Ղուկասյանի թիմի ուղղությամբ․ գրում է Հրապարակ օրաթերթը։ Ղուկասյանի թիմից 2 հոգու նկատմամբ քրեական վարույթ է հարուցվելու:

ԱԺ-ում երեկ ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը ծնունդ էին տոնում, ՔՊ վերնախավը մեծ ընդմիջման ժամին` տորթով, սալյուտներով, Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ, շտապեց ԱԺ արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանի աշխատասենյակ: Իսկ ընդդիմությունը նշում էր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանի ծննդյան տարեդարձը․ հայտնում է օրաթերթը։

Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ Oragir.News կայքում։

Ամենից շատ դիտված

20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը
15:43 Ծնվել է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը
20:04 Կալանավորված որոշ քաղբանտարկյալների զրկում են անչափահաս զավակների հետ հաղորդակցվելու հնարավորությունից․ հայտարարություն