copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:28 06-05-2025

Անահիտ Մանասյանն ընդունել է Մարդու իրավունքների Ձմեռային դպրոցի 1-ին շրջանավարտներին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մայիսի 6-ին ընդունել է Մարդու իրավունքների Ձմեռային դպրոցի առաջին շրջանավարտներին, հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։

«Ձմեռային դպրոցը կազմակերպվել էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ` Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ:

Ծրագրին մասնակցել է ՀՀ տարբեր բուհերի իրավագիտության ֆակուլտետներում սովորող 25 ուսանող։

Ողջունելով երիտասարդներին՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ ծրագիրը լավ հնարավորություն էր ոլորտային գիտելիքները խորացնելու, մասնագիտական էթիկայի բնագավառում հմտություններ ձեռք բերելու, մասնագիտական ու մարդկային կապեր ձևավորելու տեսանկյունից։

«Վստահ եմ, որ Ձեր ստացած հմտություններն ու գիտելիքները հետագայում կկիրառեք մեր միջավայրում մարդու իրավունքների վերաբերյալ պատշաճ պատկերացումներ ձևավորելու և ոլորտը խթանելու նպատակով։ Հպարտ եմ, որ միասին կարողացանք անցնել հետաքրիր ճանապարհ և գրանցել բարձր ցուցանիշներ»,-ասել է Պաշտպանը։

Իր խոսքում Անահիտ Մանասյանը կարևորել է նաև Ձմեռային դպրոցի շրջանակներում ՄԱԶԾ գործընկերների հետ համագործակցությունն ու համատեղ իրականացվող այլ ծրագրերը։

Հանդիպման շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է երիտասարդների իրավունքների պաշտպանությանը, տարբեր գործընթացներում նրանց ներգրավվածության կարևորությանը։ Քննարկվել են նաև համատեղ ծրագրեր իրականացնելուն վերաբերելի հարցեր, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետ համագործակցության ձևաչափով։ Այս համատեքստում Ձմեռային դպրոցի շրջանավարտները ևս հանդես են եկել գաղափարներով։

Անահիտ Մանասյանն աջակցություն է հայտնել համատեղ աշխատանքներ իրականացնելու մեխանիզմներ մշակելու հարցում։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի հետ համատեղ 2024 թվականի դեկտեմբերին մեկնարկել էր Մարդու իրավունքների ոլորտում Ձմեռային դպրոց, որի նպատակն էր խորացնել ՀՀ բուհերի ուսանողների գիտելիքները այս բնագավառում։

«Ձմեռային դպրոցն իրականացվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ-ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԲՀ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակներում»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
10:37 Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ. բողոքի նոտա է հանձնվել
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը

Ձեզ գուցե հետաքրքրի