copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:13 13-12-2022

Մարդու իրավունքների պաշտպանը հանդիպել է ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նախագահի հետ

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը դեկտեմբերի 13-ին առանձնազրույց է ունեցել ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի նախագահ, ՄԱԿ-ում Արգենտինայի մշտական ներկայացուցիչ Ֆեդերիկո Վիլեգասի հետ։

Ինչպես հայտնում են ՀՀ ՄԻՊ-ից, Պաշտպանը զրուցակցին ներկայացրել է, թե ինչ գործունեություն է ծավալում Պաշտպանի գրասենյակը՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատություն։ Պաշտպանը նաև շնորհակալություն է հայտնել դեսպան Վիլեգասին Ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի Գլոբալ ֆորումին մասնակցության, արտահայտած կարևոր ուղերձների և ընդհանրապես ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդում կատարած կարևոր աշխատանքի համար։

Քրիստիննե Գրիգորյանն առիթն օգտագործել է Մարդու իրավունքների խորհրդի նախագահին ներկայացնելու ադրբեջանցիների կողմից Հայաստանի հետ Արցախի կապի միակ ճանապարհի փակման հումանիտար հետևանքներն ու ռիսկերը և կարևորել, որ միջազգային կազմակերպությունները չանտեսեն ցեղասպանական քաղաքականության նման ազդակները։

Կողմերը մտքեր են փոխանակել ՄԱԿ-ի տարբեր մեխանիզմների շրջանակներում նման հարցերի զգայունացման հնարավորությունների մասին։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում