copy image url
Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 17:00 06-05-2025

Ալիևի մեկուսացման քաղաքականության «պտուղները»․ Ադրբեջանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակը փակվում է

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գրասենյակը (UNHCR) Ադրբեջանի կառավարությունից պաշտոնական ծանուցում է ստացել և դադարեցնում է իր գործունեությունը երկրում, ադրբեջանական APA գործակալությանը հայտնել է UNHCR-ի ներկայացուցիչ Մեթյու Սոլթմարշը։ Ենթադրելի է, որ այս գործակցության դադարեցումը վատ հետևանք կունենա նաև Արցախի ժողովրդի իրավունքների և պատմամշակութային ժառանգության պաշտպանության առումով։

Հասկանալու համար՝ ինչո՞վ է պայմանավորված համագործակցության դադարեցումը և ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ արցախահայերի վերադարձի վրա, Oragir.News-ը զրուցել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների նախկին պաշտպան, Արցախի Հանրապետության աշխատակազմի նախկին ղեկավար Արտակ Բեգլարյանի հետ։

Ըստ Բեգլարյանի՝ Ալիևն Ադրբեջանը տանում է միջազգային մեկուսացման, որ նվազեցնի Ադրբեջանի պարտավորությունները միջազգային հանրության հանդեպ։ Այս քաղաքականությամբ է պայմանավորված UNHCR-ի հետ համագործակցության դադարեցումը։

«Իմ կարծիքով՝ Ալիևը պատրաստվում է Հայաստանի դեմ պատերազմի կամ ագրեսիայի, որի համար անհրաժեշտ է, որ հնարավորինս քիչ միջազգային կաշկանդող և հետևող կառույցներ լինեն»,- ասաց նա։

Անդրադարձ կատարելով նաև արցախցիների վերադարձի վրա հնարավոր ազդեցությանը, Բեգլարյանն ընդգծեց, որ UNHCR-ը միջազգային գլխավոր մարմինն է, որը փախստականների հարցերով է զբաղվում։ Եվ ակնկալվում էր, որ արցախցիների վերադարձը լինելու էր հենց UNHCR-ի հովանու ներքո։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում