Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 16:23 06-05-2025

ԿԸՀ-ն և ԸԸՀ-ն ապօրինի գործունեություն են իրականացնում, որից շահում է ՔՊ-ն. Սոս Հակոբյան

Գյումրիի ավագանու «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամներից մեկը` Կարեն Բադալյանն, ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել, իր որոշումը պատճառաբանել, որ աշխատանքի առաջարկ է ստացել` ինչն անհամատեղելի է ավագանու անդամի հետ։ Հետո Բադալյանը փոշմանել և հետ է վերցրել իր դիմումը։ Բադալյանը ամսի 21-ին է ներկայացրել դիմումը, բայց ԸԸՀ-ն աչք է փակել Կարեն Բադալյանի լիազորությունները դադարեցնելու փաստի վրա եւ դաշինքի ավագանու հերթական համարը չի կարողացել ստանալ մանդատը։

«Մեր քաղաքը» դաշինքի անդամները փաստաբան Սոս Հակոբյանի հետ այսօր 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում էին։

Փաստաբանը Oragir.News-ի հետ զրույցում ընդգծեց, որ ի տարբերություն Ազգային ժողովի պատգամավորի՝ ավագանու անդամը չի կարող փոշմանել լիազորությունները դադարելն արձանագրվելուց հետո։
«ԿԸՀ-ն և ԸԸՀ-ն ապօրինի գործունեություն են իրականացնում, որից շահում է ՔՊ-ն»,-նշեց փաստաբան Սոս Հակոբյանը։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը