Ուղիղ եթեր
Ավելին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:40 05-05-2025

Փրկենք աշխարհը մեր սիրով. տեսանյութ

Աշխարհին մշտապես բարության և խաղաղության կոչ անող HI AREV անսամբլը երկրպագուներին է ներկայանում նոր խոսքով։ Սիրված և բազմաթիվ բեմերից հնչած «Փրկենք աշխարհը» երգի տեսահոլովակն արդեն հասանելի է յուրաքանչյուրիս... Այն ծնվել է բնության սիրուց ու նրա հանդեպ պատասխանատվության զգացումից։ Տեսահոլովակը գույների ու մանկական մաքրության համադրում է, ուր կա հավատ սեփական ուժերի նկատմամբ։

Ռեժիսոր Նարեկ Հակոբյանցի տեսահոլովակը կոչ է՝ հիշեցնելու, որ մոլորակը մեր տունն է և նրա փրկությունը յուրաքանչյուրիս ձեռքերում է։ Տեսահոլովակում նկարահանվել են HI AREV-ի փոքրիկ երգիչները՝ բացահայտելով իրենց արտիստական հմտությունները։ Ի դեպ, անսամբլում երեխաները սովորում են բեմարվեստի բոլոր կանոնները՝ երգ, պար, ինչպես նաև բեմական շարժուձև։ Ինչպես նշում է HI AREV անսամբլի գեղարվեստական ղեկավար Թագուհի Գևորգյանը՝ տեսահոլովակի նկարահանման պահը վաղուց հասունացել էր՝ երգը սիրված էր ու պահանջված․ «Հուսով ենք՝ երգի տեսահոլովակը ևս կսիրվի մեր հանդիսատեսի կողմից, քանի որ այն բարության և մոլորակի փրկության իրական կոչ է, որ հնչում է աշխարհի ամենամաքուր էակների՝ մանուկների կողմից»։

Մանուկների միջազգային օրվան՝ Հունիսի 1-ին ընդառաջ նկարահանված տեսահոլովակը լավագույն նվեր է բոլոր հայ փոքրիկների համար, ովքեր աշխարհ են եկել այն փրկելու մեծ առաքելությամբ։

Հասմիկ Հովհաննիսյան

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
17:22 Երգչուհի Լոբոդան կադրեր է հրապարակել Ալեն Սիմոնյանի հարսանեկան արարողությունից
18:38 Հանդիսատեսը 30 րոպե պինդ գրկել էր ինձ. Սիրուշոյի անդրադարձը Coca-Cola Fest 2026-ի ելույթին
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
18:03 Ի՞նչ է թաքցնում նախկին ԱԽՔ-ն ու ինչո՞ւ չի գրում պատերազմի մասին
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը