copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:45 05-05-2025

Մարսելի քաղաքապետին ինչու Տիգրան Ավինյանը չուղեկցեց Ծիծեռնակաբերդ

Հանրային խոսույթում մտահոգիչ հարց է շրջանառվում, թե ինչո՞ւ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը չի ուղեկցել Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանիին Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Առաջ են քաշվում տարբեր վարկածներ։ Պարզաբանելու նպատակով Oragir.News-ը զրուցել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյան հետ։

Ըստ Կոստանյանի՝ արարողակարգով այդպես է նախատեսված օտարերկրյա քաղաքապետերի այցելության դեպքում նրանց դիմավորումը և ուղեկցումը Երևանում իրականացնում է Երևանի փոխքաղաքապետը։

«Սա սովորական ընթացակարգ է նման ձևաչափը լիովին համապատասխանում է արարողակարգային պահանջներին»,- պարզաբանեց քաղաքապետի մամուլի քարտուղարը, ապա հավելեց, որ Մարսելի քաղաքապետի Ծիծեռնակաբերդ ուղեկցման գործընթացը ևս կազմակերպվել է փոխքաղաքապետի՝ Սարգիս Մադաթյանի, միջոցով։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը որևէ կաշկանդվածություն չունի նման այցերին մասնակցելու առումով և անհրաժեշտության դեպքում անձամբ կմիանա նման նախաձեռնություններին։

Հիշեցնենք, որ մայիսի 3-ին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանի գլխավորած պատվիրակությունը։ Այցի շրջանակներում պատվիրակության անդամները ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվյե Դըկոտինյիի և Երևանի ավագանու անդամների ուղեկցությամբ այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Հյուրերին դիմավորել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը և ուղեկցել Հայոց ցեղասպանության հուշահամալիր։

Նշենք նաև, որ այսօր Երևանի քաղաքապետարանում Տիգրան Ավինյանը կընդունի Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանիին։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները