Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:40 24-04-2025

Քայլերթ դեպի Ծիծեռնակաբերդ. ինչու են մարդիկ այստեղ

Այսօր, ինչպես ամեն տարի Ապրիլի 24-ին, հազարավոր մարդիկ իրենց քայլերն են ուղղում դեպի Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։

Տարբեր սերունդների, տարբեր պատմություններ ունեցող մարդիկ գալիս են միևնույն նպատակով՝ պահելու պատմության հիշողությունը։ Ոմանց համար սա հոգևոր պարտք է, ոմանց՝ կրթական ուղի, իսկ շատերի համար՝ խաղաղության կոչ աշխարհին։

«Մարդիկ կան՝ պատմության գաղափար չունեն, չեն կարդացել կամ տեղյակ չեն, բայց ինչպե՞ս կարելի է 1,5 միլիոն հայի, որոնք մորթվել են, ոչ թե սպանվել, հիշատակը մոռանալ։ Անհնարին է»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց երթի մասնակիցներից մեկը։

«Թոռնիկիս հայրը զոհվել է 44-օրյա պատերազմում, իսկ այսօր մյուս թոռս հիշում է և ասում՝ Աշոտի պապան այստեղ է, մենք իրեն ծաղիկներ ենք տալու»,- հավելեց քաղաքացին, որն իր անչափահաս թոռնուհու հետ մասնակցում էր երթին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը