copy image url
Մամուլ Արտաքին 1 տարի առաջ - 10:45 05-05-2025

Ով մեզ հարվածի, կստանա յոթ անգամ ավելի ուժեղ. Իսրայելի ՊՆ. AFP

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է հստակ և բազմակողմանի պատասխան տալ հութիների հարձակմանը, որը տեղի էր ունեցել Բեն Գուրիոն օդանավակայանի տարածքում։

«Մենք արդեն գործել ենք նրանց դեմ նախկինում և նորից կգործենք ապագայում, բայց չեմ կարող մանրամասները բացահայտել։ Խոսքը մեկ հարվածի մասին չէ, այլ բազմաթիվ հարվածների»,- ասել է նա տեսաուղերձի ժամանակ։

Իսրայելի պաշտպանության նախարարը՝ Իսրայել Կացը, նույնպես զգուշացրել է, որ կպատասխանեն ուժեղ հակահարվածով։

«Ով մեզ հարվածի, յոթ անգամ ավելի ուժեղ հարված կստանա»,- մեջբերել է նրա խոսքը AFP գործակալությունը։

Հիշեցնենք, որ դրանից առաջ Եմենից արձակված հրթիռը ընկել էր Թել Ավիվում գտնվող Բեն Գուրիոն միջազգային օդանավակայանի տարածքում։ NDTV-ի տվյալներով՝ հրթիռը ընկել է այդտեղից մոտ 75 մետր հեռավորության վրա, իսկ պայթյունից առաջացած փոսը եղել է շուրջ 25 մետր խորությամբ։ Դեպքի պատճառով մի շարք ավիաընկերություններ ժամանակավորապես դադարեցրել են թռիչքները դեպի Իսրայել։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել
22:21 Ալեքսանդր Մխիթարյանը՝ ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ