copy image url
Ներքին Արտաքին Միտք 1 տարի առաջ - 16:04 04-05-2025

Արդար կլիներ՝ Ռուսիո պատրիարքը պարգևատրեր ոչ միայն հայակուլ Մեհրիբանին, այլև նրա գործընկեր Աննա Հակոբյանին

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արդար կլիներ, եթե Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը Արցախի քրիստոնյաների և նրանց մշակութային ժառանգության ոչնչացման համար շքանշան շնորհեր ոչ միայն հայակուլ Մեհրիբան Ալիևային, այլև նրա գործընկերոջը՝ Աննա Հակոբյանին։

Նույն անարդար մոտեցումն է դրսևորել նաև Հռոմի ոչ երջանկահիշատակ պապը։ Թեև՝ Հռոմի պապի և Կիրիլի տարբերությունը ո՞րն է, երբ գործը վերաբերում է հայերին ու թուրքերին։

Իսկ եթե խոսենք ավելի լուրջ, ապա Ադրբեջանի ֆաշիստական ռեժիմի խրախուսումը՝ թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի, թե՛ Չինաստանի կողմից, վկայում է ոչ միայն մեծ պետությունների լիակատար հրաժարումը ցեղասպանությունները կանխելու և պատժելու իրենց ստանձնած պարտավորություններից, այլև ազդարարում է այդ համամարդկային ոճրագործությունների միջազգային օրինականացման նոր գործընթացի մեկնարկը։

Այդ մահաբեր քաղաքականությունը «հաջողությամբ» ավարտվեց Հայաստանի մեկ քառորդ մասում՝ Արցախում, իսկ այժմ նույն «հաջողությամբ» շարունակվում է Գազայում և Պաղեստինի այլ հատվածներում։ Այս արյունոտ շղթան վաղ թե ուշ անխուսափելիորեն ծնելու է նոր ցեղասպանություններ աշխարհի տարբեր անկյուններում։ Ընդ որում՝ ըստ ամենայնի, հաջորդ թիրախներից մեկը լինելու է դարձյալ Հայաստանը, այս անգամ՝ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքն ու ազգաբնակչությունը։

Հայաստանին ու հայ ժողովրդին կարող է փրկել միայն ամենախելահեղ դիմադրությունը։ Ուրիշ ոչինչ և ուրիշ ոչ ոք. ո՛չ որևէ դաշնակից, ո՛չ որևէ «միջազգային իրավունք», ո՛չ էլ որևէ աղերսագիր։ Չկա փրկություն առանց պայքարի»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ