copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 17:18 03-05-2025

Զելենսկին կրկին կոչ է արել Մոսկվային՝ 30 օրով դադարեցնել կրակը

Վոլոդիմիր Զելենսկին մեկնաբանել է տեղեկությունը, որ Վաշինգտոնը կարող է դադարեցնել ռուս-ուկրաինական կարգավորման շրջանակում միջնորդական աշխատանքները:

«Նման ազդակներ կան, քանի որ Ռուսաստանի հետ շատ դժվար է հրադադարի հասնել: Նաև հնարավոր է՝ որոշ երկրներ ցանկանան, որ հրադադարից հետո Ռուսաստանը և Ուկրաինան ուղիղ երկխոսեն»,- հավելել է Զելենսկին, միևնույն ժամանակ համոզմունք հայտնել, որ Եվրոպան կմնա Կիևի կողքին:

Խոսելով մայիսի 8-11-ը հրադադար հաստատելու՝ Վլադիմիր Պուտինի առաջարկի մասին՝ Ուկրաինայի նախագահը կոչ է արել Մոսկվային՝ համաձայնել 30 օրով կրակը դադարեցնելու Կիևի առաջարկին։

«Ինչո՞ւ 30 օր: Քանի որ երեք, հինգ կամ յոթ օրում անհնար է խաղաղության բանակցություններ վարել: Մայիսի 9-ի հրադադարի գաղափարն ավելի շատ թատերական ներկայացում է»,- կարծիք է հայտնել Զելենսկին:

Նրա խոսքով՝ դա ուղղակի պատրվակ է Վլադիմիր Պուտինի համար՝ մեղմելու միջազգային հանրությունից մեկուսացումը:

Ուկրաինայի նախագահն անդրադարձել է Վատիկանում Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանը: «Կարճ զրույց էր, բայց բոլոր ժամանակների լավագույնը: Քննարկեցինք հանածոների պայմանագիրը, հակառուսական պատժամիջոցները, ՀՕՊ համակարգերի մատակարարումը: Թրամփն ասաց, որ կաշխատի այդ ուղղությամբ»,- ասել է Զելենսկին:

Նախագահը նաև նշել է, որ Կիևն արդեն հաջորդ տարի Ուկրաինայի վերականգնման հիմնադրամի միջոցով կարող է 30 միլիարդ դոլարի օգնություն ստանալ ԱՄՆ-ից: Աջակցության փաթեթը հաստատել էր դեռ Բայդենի վարչակազմը:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան