copy image url
Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 23:28 14-09-2022

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Բաքվին և Երևանին կոչ է արել շուտափույթ դադարեցնել կրակը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները այսօր կայացած հանդիպման ժամանակ կոչ են արել շուտափույթ հրադադար հաստատել Բաքվի և Երևանի միջև։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան:

«Բոլորը միաձայն հանդես են եկել կրակի շուտափույթ դադարեցման և քաղաքական ու դիվանագիտական միջոցներով իրավիճակի կարգավորման օգտին»,- ասել է Նեբենզյան։

Նրա խոսքով, Մոսկվան պնդում է, որ հանդիպման արդյունքներով տարածվելիք հաղորդագրությունը պետք է անպայման հղում պարունակի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների 2020 և 2021 թվականների եռակողմ հայտարարություններին, որոնք հիմք են հանդիսանում երկու երկրների հարաբերությունների կարգավորման համար, պարունակում են հրադադարի պարտավորություններ և մի շարք նախագծեր, որոնք պետք է իրագործեն կողմերը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից