copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:38 02-05-2025

Նարեկ Մկրտչյանը հյուրընկալել է աշխատանքի վետերանների

Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առթիվ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր նախարարությունում հյուրընկալել է աշխատանքի վետերաններ՝ 89-ամյա Թամարա Կարապետյանին և 86-ամյա Ռազմիկ Աբրահամյանին, ովքեր բնակվում են պետության ենթակայությամբ գործող շուրջօրյա խնամքի հաստատություններում։

Նախարարը շնորհակալություն է հայտնել նրանց՝ երկարամյա աշխատանքային գործունեության և ունեցած վաստակի համար։

Վերջիններս նախարարին պատմել են իրենց գործունեության, խոսել աշխատելու և մասնագիտական կարողությունները լիարժեք իրացնելու կարևորության մասին։ Ռազմիկ Աբրահամյանը ներկայացրել է կրթության ոլորտում երկար տարիների իր փորձառությունը՝ նշելով, որ այս պահին էլ աշխատում է որոշ մեթոդական ձեռնարկների բովանդակության մշակման վրա, որոնք կարող են օգտակար լինել աշակերտների ուսուցման կազմակերպման հարցում։ Թամարա Կարապետյանը ևս պատմել է իր, աշխատանքի կարևորության մասին։

Հանդիպման ավարտին նախարար Մկրտչյանը ևս մեկ անգամ շնորհավորել է տոնի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն և երկար տարիների կյանք։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
21:14 5 միլիարդ դրամ պարգևավճար. ո՞ւմ և ինչի համար. Սուրեն Սուրենյանց
18:37 Համաճարակի վտանգ Երևանի կենտրոնում. դիտահորից դուրս թափվող կեղտաջրերը լցվում են մարդկանց տան նկուղներ և բակեր