ՔՊ-ական պատգամավոր Հայկ Կոնջորյանի եղբոր` Ավետ Կոնջորյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ևս մեկ անձ է ձերբակալվել:
Ավելի վաղ
հայտնել էինք, որ հուլիսի 24-ին ժամը 00:05-ի սահմաններում Աբովյան քաղաքում իր շքամուտքի առաջ մի խումբ անձանց կողմից դաժանաբար ծեծի է ենթարկվել ՔՊ-ական Հայկ Կոնջորյանի եղբայրը՝ Ավետ Կոնջորյանը:
Ոստիկանությունից հայտնեցին, որ հուլիսի 25–ին ստացվել է հաղորդում դեպքի վերաբերյալ, դեպքով մեկ անձ ձերբակալվել է, կազմված փաստաթղթերը ուղարկվել են նախաքննական մարմին։