copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:20 01-05-2025

Երբ թիմակիցներդ աջակցում են, զգում ես՝ մենակ չես․ կույր ֆուտբոլի թիմի անդամ

Ներառականության հարցում իշխանությունները բավարար ջանք չեն գործադրում։ Եվ մեծ ծավալի աշխատանքը մնում է կամավորների ուսերին։ «Յուրաքանչյուրս մեր կյանքում ունենք կարևոր առաքելություն, որը ես փորձում եմ իրականացնել սիրով և պատասխանատվությամբ»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց կույր ֆուտբոլի թիմի անդամ Ալլա Սահակյանը։

Ալլան մասնագիտությամբ տիֆլոմանկավարժ է, հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի փորձագետ, աշխատում է տեսողության խնդիրներ ունեցող երեխաների և մեծահասակների հետ՝ օգնելով նրանց ուսուցման, սոցիալականացման և ինքնուրույն կյանքի հմտությունների զարգացման գործում։ Նրա կյանքը լի է մարտահրավերներով, սակայն նա դրանք հաղթահարում է պատասխանատվությամբ։

Չնայած տեսողության խնդիրներին, նա իր փորձով օգնում է ուրիշներին՝ նպաստելով նրանց անկախ ու ինքնուրույն կյանքին։ Նա կարողանում մասնագիտական նպատակային աջակցություն ցույց տալ տեսողության խնդիրներ ունեցող անձանց, նպաստել նրանց հասարակության մեջ լիարժեք ներգրավմանը։ Նրա խոսքով՝ շատերը լիարժեք տեղեկացված չեն տեսողության խնդիրներ ունեցող անձանց հնարավորությունների մասին, ինչն էլ բերում է կարծրատիպային վերաբերմունքի։

«Պետք է մեր փորձով սովորեցնենք մարդկանց ճանաչել մեզ և բացահայտել մեր հնարավորությունները»,- ասում է Ալլան։

Ալլան, մինչև կույր ֆուտբոլը, սպորտով չի զբաղվել։ Դպրոցում կառատե մարզաձևի մի քանի պարապունքների է մասնակցել, բայց որոշ ժամանակ անց խումբը փակվել է։ Իսկ կույր ֆուտբոլ մարզաձևի մասին իմացել է, երբ ընկերներից մեկի շնորհիվ՝ հանդիպել է մարզչի հետ։

«Փոքր տարիքում մշակում ու խաղում էինք՝ մեզ հարմարեցնելով խաղի կանոնները, առանց իմանալու, որ կա կույր ֆուտբոլ»,- պատմում է մեր զրուցակիցը։

Սկզբում թիմում միայն մի քանի հոգի էին, բայց Ալլայի ջանքերով նոր խաղացողներ են ներգրավվել և թիմը ձևավորվել է։ «Ծանոթացանք, մի քանի հոգով սկսեցինք մարզվել, կամավոր կերպով օգնել մարզչին, համակարգել թիմի աշխատանքները, իրազեկել տեսողության խնդիրներ ունեցող անձանց, որ կա նման մարզաձև և համարձակ, ֆուտբոլ սիրող ընկերներով թիմ ձևավորեցինք»,- պատմում է Ալլան ու հավելում,- «Սկզբում ամեն ինչ անսովոր էր, բայց թիմի անդամները ջերմորեն ընդունեցին ինձ, ու դա ավելի վստահություն տվեց»։

Այդ ընթացքում նա նաև հաղթահարել է մի շարք դժվարություններ, որոնցից առանձնացրեց ամենամեծ մարտահրավերը՝ տարածության ընկալումը, քանի որ խաղը հիմնված է լսողության ու շոշափելիքի վրա։ Սակայն ժամանակի ընթացքում հմտությունները զարգացել են։ «Սկզբում դժվար էր հարմարվել գնդակի ձայնին, արագ կողմնորոշվելուն և ճիշտ ժամանակին արձագանքելուն, բայց աստիճանաբար հմտություններս սկսեցին զարգանալ»,- ասում է նա ու ընդգծում, որ մարտահրավերները հաղթահարում են թիմով և փոխադարձ աջակացությունը մոտիվացնում է կույր ֆուտբոլիստներին։



Մեծ է նաև մարզչի դերը, քանի որ նա ոչ միայն բացատրում է տեխնիկաները, այլև անհատական մոտեցում է ցուցաբերում։

«Մի՛ վախեցեք Ձեր ձայնը բարձրացնել։ Դուք արժանի եք հավասար հնարավորությունների, սիրո և հարգանքի։ Ձեր ուժն ու համառությունը ոգեշնչում են աշխարհը։ Հավատացեք ձեր ուժերին և շարունակեք առաջ գնալ՝ հաղթահարելով ցանկացած խոչընդոտ»,- իր խոսքը ամփոփելով ասաց Ալլան։

Ավելի վաղ Oragir.News-ը հարցազրույց էր անցկացրել Հայաստանում կույր ֆուտբոլի մարզչի՝ Արփինե Մեսրոպյանի հետ, որը ներկայացրել էր մարզաձևի կարևորությունը, պատմել Վրաստանի հավաքականի հետ խաղում տարած ոգևորիչ հաղթանակի և մարզաձևի զարգացման խնդիրների ու մարտահրավերների մասին։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
21:14 5 միլիարդ դրամ պարգևավճար. ո՞ւմ և ինչի համար. Սուրեն Սուրենյանց
14:23 Գևորգ Գրիգորյանը հրապարակել է նոր ընտրյալի հետ համատեղ լուսանկարներ. ով է նա
15:01 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռոստովի, Յարոսլավլի և Ուդմուրտիայի նավթային օբյեկտներին. Զելենսկի
23:38 Հայկական շահը պաշտպանելու, հայի անունը բարձր պահելու առաքելությունը մնացել է Հայ եկեղեցու ուսերին