copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 13:55 01-05-2025

Գծեր կան, որոնք հենց անցար՝ ոչնչանում ես․ Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․

«Երեկ իրեն ընդդիմություն անվանող ուժի՝ Հայաստանի ընտրված իշխանություններին հեռացնելու համար հերթական չակերտավոր մեծ գործընթացն իր քաղաքական ավարտը գրանցեց: Այս հերթական Քոչարյանի ունեցվածքը պահելու, դաշնակներին ու եկեղեցական որոշ տարրերին իշխանությունը վերադարձնելու փորձը ոչնչացավ մի հասարակ 70 անց ձեռնափայտով հայ կնոջ ոտքերի տակ: Իրենց տերերի արժեքային համակարգն ունեցող, լավ չվարժեցված կապիկները հերթական անգամ ի ցույց դրեցին իրենց տեսակը, իրենց՝ հայ ժողովրդի հետ կապ չունենալը, օտար լինելը: Նրանք չգիտեն, որ հայ ժողովրդի մեջ կինը, մայրը, ընտանիքը, տարիքը, ձեռնափայտը առանձին-առանձին հարգանքի գիծ են բոլոր նորմալ մարդկանց համար, առավել ևս հայկական իրականության մեջ: Դրա համար իրենք երբեք այլևս հաջողություն չեն ունենալու Հայաստանի Հանրապետությունում, կրկնում եմ, երբե՛ք: Քաղաքական կարծիքները կարելի է չկիսել, կարելի է վիճել, բայց գծեր կան, որոնք անցնել չի կարելի, հենց անցար, դու ոչնչանում ես, առավել ևս երբ դու արդեն ի սկզբանե ոչնչություն ես, թե՛ քաղաքական, թե՛ բարոյական իմաստով»:

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
21:14 5 միլիարդ դրամ պարգևավճար. ո՞ւմ և ինչի համար. Սուրեն Սուրենյանց
14:23 Գևորգ Գրիգորյանը հրապարակել է նոր ընտրյալի հետ համատեղ լուսանկարներ. ով է նա
15:01 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռոստովի, Յարոսլավլի և Ուդմուրտիայի նավթային օբյեկտներին. Զելենսկի
23:38 Հայկական շահը պաշտպանելու, հայի անունը բարձր պահելու առաքելությունը մնացել է Հայ եկեղեցու ուսերին