copy image url
Ներքին 1 տարի առաջ - 00:05 01-05-2025

Փաշինյանի պաշտոնազրկման հարցը միշտ եղել է մեր օրակարգում. Արթուր Խաչատրյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է․

«Արդյունք, թե՞ գործընթաց. սա է խնդիրը….

Երեկ, ի պատասխան ինձ տրված հարցին, թե ինչպես եմ վերաբերվում իմպիչմենթի նախաձեռնությանը հստակ շարադրեցի, թե ինչ պայամններ են անհրաժեշտ, Փաշինյանի պաշտոնազրկման համար։ Ասացի ու կրկնում եմ․ անհրաժեշտ թվով պատգամավորների քվե և հուժկու ժողովրդական ճնշում։ Պետք չէ Էրազմուս Ռոտերդամցին լինել հասկանալու համար, որ առանց այս պայմանների բավարարման իմփիչմենթի գործընթացը կտապալվի հենց սաղմնային փուլում։ Իմ այս մոտեցումը նոր չէ, միշտ եմ ասել, մեր խմբակցության պատգամավորներն են ասել, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարն է ասել։ Նաև լրագրողի միջոցով հարց ուղղեցի, թե ո՞րն է լինելու նախաձեռնողների ներդրումը, նրանց ստեղծած հավելյալ արժեքը, որպեսզի գործընթացը հաջողվի։

Այսօր հետաքրքիր զուգադիպությամբ ասածիս սկսել են արձագանքել Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները։

Այդ արձագանքներից տպավորություն է, թե արդեն իմփիչմենթի շարժում է սկսել, արդեն նախաձեռնողները վարչապետի թեկնածու են առաջադրել, ով ի վիճակի է այսօրվա խորհրդարանում 54 ձայն հավաքել արդեն կան ստորագրողներ, մենք էլ չենք միանում։ Լու՞րջ։ Նախաձեռնողները և իրենց աջակիցը (աջակիցները) այդ ի՞նչ են արել, որ դեռ մի հատ էլ կողմնորոշվելու հարց են բարձրացնում։ Միգուցե իրենք պատասխանեն, թե ինչպես են տեսնում իմպիչմենթի հաջողության համար պակասող 20 ՔՊ֊ականների ձայներն ապահովելու գործընթացը։

Այլապես հարցեր են առաջանում այս գործընթացի բուն նպատակի վերաբերյալ:

Ուզում եմ հստակ ասել․ Փաշինյանի պաշտոնազրկման հարցը միշտ եղել է մեր օրակարգում, և «պաշտոնազրկել թե՞ չպաշտոնազրկել» համլետյան դիլեման մեր առջև կանգնած չի եղել։ Չի կարելի ինչ որ գործողողության գնալ հանուն գործողության, ընդամենը հանուն ծիտիկ նկարելու։ Նույնիսկ ՀՀՇ-ի Գևորիկի և ՀՀԿ-ի տատիկի համար պարզ է, թե ձախողման միակ շահառուն ով է լինելու։ Դա եք ուզու՞մ»։

Ամենից շատ դիտված

09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
09:26 9098 ՃՏՊ, 616 զոհ․ վարորդական կրթությունը պետք է սկսվի դպրոցից
14:23 Գևորգ Գրիգորյանը հրապարակել է նոր ընտրյալի հետ համատեղ լուսանկարներ. ով է նա
21:14 5 միլիարդ դրամ պարգևավճար. ո՞ւմ և ինչի համար. Սուրեն Սուրենյանց
15:01 Ուկրաինան հարվածներ է հասցրել Ռոստովի, Յարոսլավլի և Ուդմուրտիայի նավթային օբյեկտներին. Զելենսկի
15:35 Արդյոք քաղաքական կուսակցությունները պետք է զբաղվեն բարեգործությամբ․ Արեգա Հովսեփյան
17:14 Թույլ տվեք Լյուդվիգ Մկրտչյանին անհապաղ զանգահարել կնոջը. փաստաբանը դիմել է Ալիևին