Արտաքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:11 30-04-2025

Ուկրաինան դեմ է հրադադարին, Ռուբիոյի զգուշացումը, Իսրայելը հարվածել է Սիրիային. Ամփոփ լուրեր. արտաքին

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է ապրիլի 30-ի միջազգային կարևոր լուրերը:

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը դեմ է ժամանակավոր հրադադարի նախաձեռնություններին: Իր դիրքորոշումը Երմակը ներկայացրել է իր թելեգրամյան ալիքում։
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ոչ թե խաղաղություն է ցանկանում, այլ պարզապես շունչ քաշելու ժամանակ։
«Պուտինը չի ձգտում խաղաղության՝ նա ձգտում է շունչ քաշել։ Ուկրաինայում հրադադարի կոչերն այս պահին ծառայում են բացառապես Կրեմլին շահին։ Ցանկացած «հրադադար» առանց երաշխիքների և արդարության՝ պարզապես բացում է նոր ագրեսիայի դռները։ Պատժամիջոցների թուլացումը, զիջումները կամ բանակցությունները Կրեմլի պայմաններով՝ դա ծուղակ է։ Հնարավոր չէ միաժամանակ խոսել խաղաղությունից և զինվել նոր հարձակման համար։ Խաղաղության տանող միակ ճանապարհը Ռուսաստանի կայսերապաշտական նկրտումների պարտությունն է, ոչ թե դրանց օրինականացումը հերթական «ժամանակավոր հրադադարի» միջոցով»,- գրել է Երմակը։

Լուր 2
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նախազգուշացրել է, որ եթե Ռուսաստանն ու Ուկրաինան «կոնկրետ առաջարկներ» չանեն պատերազմը դադարեցնելու համար, Միացյալ Նահանգները հետ կկանգնի որպես միջնորդ:
Պետդեպարտամենտի խոսնակ Թեմմի Բրյուսն է ներկայացրել Ռուբիոյի խոսքերը:
Ավելի ուշ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ամերիկացի դիվանագետ Ջոն Քելլին Ռուսաստանին մեղադրել է շարունակվող արյունահեղության մեջ՝ հայտարարելով, որ այդ հարվածների հետևանքով մեծաթիվ զոհեր են եղել, այդ թվում՝ քաղաքացիական անձանց շրջանում:
«Հենց հիմա Ռուսաստանը տևական խաղաղության հասնելու հիանալի հնարավորություն ունի», - ասել է Քելլին՝ հավելելով, որ պատերազմը դադարեցնելու բեռը Ռուսաստանի և Ուկրաինայի վրա է:
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 29-ին ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել էր, որ իր կարծիքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է դադարեցնել պատերազմը Ուկրաինայում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը