Ուղիղ եթեր
Արտաքին 1 տարի առաջ - 22:00 01-02-2025

Ռուբեն Վարդանյանը՝ կեղծ դատավարության զոհ, Իրանի կոշտ զգուշացումը ԱՄՆ-ին. Ամփոփ լուրեր. արտաքին

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է փետրվարի 1-ի միջազգային կարևոր լուրերը․

Ֆրանսիական Le Parisien պարբերականը անդրադարձել է Արցախի նախկին Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարությանը: «Մարդ, որին հարկավոր է տապալել. Ռուբեն Վարդանյանը՝ կեղծ դատավարության զոհ Ադրբեջանում» վերնագրով հոդվածում նշվում է, որ Վարդանյանին առջադրված է 42 մեղադրանք, ինչպիսիք են, օրինակ, «ահաբեկչությունը», «սպանությունը»։ Անվերջ ցուցակ, որը նորից ու նորից կրկնում են տեղական լրատվամիջոցները: Նշվում է, որ այս ենթադրյալ հանցագործությունների համար Վարդանյանին սպառնում է մինչև 200 տարվա ազատազրկում։ Պարբերականը նշել է նաև, որ ադրբեջանական լրատվամիջոցները նրան «ռազմական հանցագործ» են անվանում: «Եվս մեկ անմտություն. հիսունն անց տղամարդը կանգնում է ռազմական դատարանի առջև, թեև երբեք զինվորական համազգեստ չի կրել: «Դա Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի կոպտագույն խախտում է»,- արձանագրել է Ռուբեն Վարդանյանի փաստաբանը, ով զուրկ է եղել իր պաշտպանյալի հետ անմիջական շփումից։

Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատար Համիդ Վահեդին Իրանի Բիրջանդ քաղաքի ավիաբազա կատարած այցի ժամանակ ասել է, որ իր զորքերը զինվել են ռազմական ինքնաթիռների եւ անօդաչու սարքերի ամենաժամանակակից համակարգերով։ Նա նշել է, որ ռազմաօդային ուժերը շուտով կներկայացնեն երկու նոր ձեռքբերումներ։ Հրամանատարն ասել է, որ Իրանի զինված ուժերը լիովին պատրաստ են ցանկացած մակարդակի ցանկացած սպառնալիքի դիմակայելուն։ 2024թ. դեկտեմբերին Իրանի օդային ուժերը հայտարարել են, որ տեղական արտադրության «Qaher» (Նվաճող) սթելս-կործանիչի անօդաչու տարբերակը խոստումնալից արդյունքներ է ցույց տվել փորձարկումներում: Իրանական «Qaher-313» կործանիչը ներկայացվել է 2013թ. փետրվարին։ Մեկ նստատեղով սթելս-կործանիչը կարող է թռիչք եւ վայրէջք կատարել կարճ թռիչքուղիներում:

Առավել մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան