copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:27 29-04-2025

Հայաստանի և Հունգարիայի ՆԳՆ-ների միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը ապրիլի 25-ին աշխատանքային այցով գտնվում էր Բուդապեշտում։ Այցի շրջանակներում ՆԳ նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել Հունգարիայի ՆԳ նախարարության խորհրդարանական պետքարտուղար Բենցե Ռետվարի հետ։

Կողմերը քննարկել են հասարակական անվտանգության, հանցավորության դեմ պայքարի, աղետների ռիսկի նվազեցման և միգրացիայի ոլորտներում համագործակցության հեռանկարները։

Շեշտադրվել է երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցության ներուժը, այդ թվում՝ փորձի փոխանակման և կրթական ոլորտներում։

Անդրադարձ է կատարվել նաև միգրացիայի ոլորտին, այդ թվում՝ միգրացիայի համակարգի կառավարման, անօրինական միգրացիայի դեմ պայքարին։

Արմեն Ղազարյանը գործընկերոջը ներկայացրել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության ներկայիս ընթացքը, այդ թվում՝ ԵՄ-ի գնահատման առաքելությունների հետ կատարված աշխատանքը։

Բենցե Ռետվարը շեշտել է, որ Հունգարիան բարձր է գնահատում Հայաստանի ներդրած ջանքերն այս ուղղությամբ, մասնավորապես ռեադմիսիոն համաձայնագրի կիրարկման մասով։ Հունգարիայի ՆԳՆ խորհրդարանական պետքարտուղարը նշեց, որ Հայաստանին դիտարկում են որպես այս ոլորտում ԵՄ-ի դրականորեն համագործակցող երկիր, ինչը պետք է արժանանա համապատասխան վերաբերմունքի։

Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը զարգացնելու գործընկերությունը համատեղ ծրագրերի մշակման և կարողությունների զարգացման ուղղություններով։

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը և Հունգարիայի ՆԳ նախարարության խորհրդարանական պետքարտուղար Բենցե Ռետվարը ստորագրել են Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հունգարիայի ներքին գործերի նախարարության միջև համագործակցության զարգացման մտադրության մասին փոխըմբռնման հուշագիր։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ