Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:47 29-04-2025

Թանգարանում չգիտեն՝ Տերյանի 140-ամյակի առթիվ ԿԳՄՍՆ-ն որքան գումար է հատկացրել

Oragir.News-ն օրեր առաջ գրավոր հարցում էր ուղարկել ԿԳՄՍ նախարարություն՝ հասկանալու համար, թե Վահան Տերյանի 140-ամյակի կապակցությամբ 2025 թվականի ընթացքում նախարարության կողմից ի՞նչ միջոցառումներ են կազմակերպվել կամ կազմակերպվելու, միջոցառումների կազմակերպման նպատակով ԿԳՄՍՆ-ն որքա՞ն գումար է հատկացրել և ո՞ր ընկերություններին, և եթե միջոցառումներ չեն կազմակերպվել կամ կազմակերպվելու, պատճառը բանաստեղծի ժառանգների քաղաքական հայացքնե՞րն են, թե՞ ոչ։

Oragir.News-ի հարցմանն ի պատասխան՝ նախարարությունից մասնավորապես հայտնեցին․

«2025 թվականի ապրիլի 23-ին Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում բացվել է «Տերյանը՝ ուսանող» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը:

Ցուցադրությամբ ներկայացված են Վահան Տերյանի ուսանողական տետրերը, ծոցատետրը, նամակները, Լազարյան ճեմարանի պարտադիր առարկայացանկը, «Ուսանող» և «Ընկեր» թերթերը, Տերյանի ավարտական վկայականը, ճեմարանին նվիրված բանաստեղծության ինքնագիրը, «Մթնշաղի անուրջներ» ժողովածուի առաջին հրատարակությունը, համալսարանական մուտքի տոմսերը և այլն: Ցուցադրությունում ամփոփված են նաև Մոսկվայի Լազարյան ճեմարանի, Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական և Պետերբուրգի համալսարանի արևելագիտության ֆակուլտետներում ուսանելու տարիներին առնչվող արժեքավոր վավերագրեր, ինչպես նաև Տերյանի բացառիկ լուսանկարը Բուտիրկա բանտից, որտեղ հայտնվել էր իր քաղաքական հայացքների և ակտիվության համար: Հոբելյանական միջոցառումների շարքը կլրացնեն պարբերաբար կազմակերպվող դասախոսությունները Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Կոմիտասի անվան դահլիճում։ Տարվա ընթացքում Տերյանի 140-ամյակին նվիրված մջոցառումներ կիրականացվեն նաև թանգարանի մասնաճյուղերում։

Վահան Տերյանի ծննդյան 140-ամյակին նվիրված միջոցառումներ կազմակերպելու հարցը՝ որպես պարտադիր կատարվելիք ծրագիր, ամրագրված է Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի՝ 2025 թվականի տարեկան պետական ֆինանսավորման հատկացման պայմանագրում: Տարվա ընթացքում միջոցառումներ կիրականացնեն նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության գրադարաններում, ինչն ամրագրված է վերջիններիս տարեկան պետական ֆինանսավորման հատկացման պայմանագրերում»։

Oragir.News-ը կապ հաստատեց Ե. Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարան՝ պարզելու՝ ԿԳՄՍ նախարարությունը որքա՞ն գումար է հատկացրել ցուցադրություններին, քանի՞ դասախոսություն է սպասվում և ովքե՞ր են լինելու բանախոսները։

«Դասախոսություն դեռ չի եղել, բայց նախատեսվում են։ Ցուցադրություն արդեն կա։ Չեմ կարող ասել, թե որքան գումար է մեզ հատկացվել, դա ընդհանուր գումար է։ Այդ հարցի պատասխանը գիտի միայն հաշվապահությունը։ Դասախոսությունների մասով դեռ բանակցում ենք համալսարանի հետ։ Բանախոսները լինելու են մեր գիտաշխատողները»,- հայտնեցին Ե. Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանից։

Oragir.News-ը նաև նախարարությունից փորձեց ճշտել, թե որո՞նք են ԿԳՄՍՆ-ի ենթակայության տակ գտնվող այն գրադարանները, որտեղ Տերյանի ծննդյան 140-ամյակին նվիրված միջոցառումներ են կազմակերպվելու։

Ի պատասխան՝ գերատեսչությունից մեզ հայտնեցին, որ անհրաժեշտ է կրկին գրավոր հարցում ուղարկել, որն արդեն ուղարկել ենք։

Հարցման պատասխանը ստանալուն պես այն ևս կհրապարակենք։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով