copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:35 25-04-2025

Հետևում վճարե՛ք, իմ վրա պլան ա դրված․ թիվ 53 ավտոբուսի վարորդը կոպտում է ուղևորներին

Այսօր միջադեպ է տեղի ունեցել 53 համարի ավտոբուսի մեջ։ Վարորդը վիճաբանության մեջ է մտել քաղաքացիների հետ՝ մեղադրելով նրանց ուղեվարձը չվճարելու համար։

Oragir.News-ի զրուցակիցը պատմեց, որ վարորդը ագրեսիվ պահվածք է դրսևորել և կոպտել է ուղևորներին։

«Առավոտյան նստում եմ 53 համարի ավտոբուսը, վարորդը չգիտեմ ինչու վրդովվում է, ասում է՝ հետևում վճարե՛ք, նոր անցեք։ Մարդիկ ասում են՝ բոլորն էլ վճարում են, վարորդն ագրեսիվ տրամադրված շարունակում է ասել, որ չեն վճարում։ Ասում եմ՝ քո ինչ գործն է մարդիկ վճարեցին, թե չէ, դա քո պարտականությունների մեջ չի մտնում , ինչի եք դրա համար ավելորդ լարվածություն ստեղծում։ Ասեց՝ իմ պարտականությունների մեջ է մտնում, իմ վրա բան ա դրված, իբր վերևներից իր վրա տենց պլան ա դրված։ Ասում եմ՝ ընգեր դու գնա քո աշխատանքային պայմանագիրը բաց ու այնտեղ չես գտնի, որ դու դրա հետ կապ ունես։ Քո պարտականությունը մարդկանց A կետից B կետը անվտանգ հասցնելն է, ոչ թե հետևես ով վճարեց, ով չէ։ Հետո սկսեց հեգնական տոնով բաներ անել, պատուհանը փակեք անձրև ա գալիս, մարդիկ ասեցին՝ կանդիցիաներ միացրու, բա փողը տվեք միացնեմ»,- պատմեց մեր զրուցակիցը։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար կապ հաստատեց «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Գեղամ Ասատրյանի հետ՝ ճշտելու՝ վարորդներին հրահանգվել է չվճարող ուղևորներից պահանջել գումար, Ասատրյանը նշեց, որ այդ մասին բազմիցս խոսվել է։

«Ինձ թվում է՝ վաղուց այդ հարցը փակված էր այն իմաստով, որ մենք միշտ խրախուսել ենք այն հանգամանքը, որ վարորդը քաղաքավարության սահմաններում ուղևորներին տեղափոխի A կետից B կետը, բայց միևնույն ժամանակ որոշակի հոգատարություն և սրտացավություն ունենա այն բյուջեի նկատմամբ, որով գոյանում է նաև վարորդի աշխատավարձը, բայց դա չի նշանակում որևէ տեսակի կոնֆլիկտի բռնվելը խրախուսվում է, բնականաբար ոչ»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը