copy image url
Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 14:15 25-04-2025

Թուրքերը սպանել են նրա երեխաներից 8-ին, 9-րդին էլ՝ ողջ են թողել, որ սովամահ լինի․ Մանգանիելոյի մեծ տատի պատմությունը

Ամերիկացի դերասան Ջո Մանգանիելոն, ով վերջին տարիներին է իմացել, որ ունի հայկական արմատներ, ԱՄՆ-ում հայտնի հաղորդավարուհի եւ պրոդյուսեր Սոնա Հովհաննիսյանի հետ հարցազրույցում խոսել է Հայոց ցեղասպանությունից փրկված իր մեծ տատի դաժան պատմության մասին։ Այս մասին տեղեկացնում է News.am-ը։

Դերասանը պատմել է, որ իր տատի անունը Թերվիզ Դարակջյան էր եւ նա ծնունդով Արեւմտյան Հայաստանից՝ Խարբերդից էր։ «1915 թ-ին օսմանյան թուրքերը Առաջին համաշխարհայի պատերազմի շղարշի ներքո մտել են Խարբերդ եւ այնտեղ սպանել են բոլորին։ Նրա ամուսինը, կարծում եմ, սպանվել է նախքան այն պահը, երբ նրանք մի կողմ են տարել բոլոր տղամարդկանց ու ասել՝ դուք պետք է ռազմական գործողությունների մասնակցեք այստեղ։

Այդպիսով, նրանք, պարզապես, մի կողմ են տարել բոլոր տղամարդկանց, սպանել նրանց եւ բաժանել կանանցից ու երեխաներից, որպեսզի կարողանային մտնեին գյուղեր եւ անեին իրենց գործը»։

Դերասանի մեծ տատին նրանք կրակել են, սակայն նա չի մահացել։ «Եվ մինչ նա ընկած էր գետնին, թուրքերը սպանել են նրա երեխաներից 8-ին, իսկ 9-րդին թողել են ողջ, որպեսզի նա սովամահ լիներ։ Երբ նա բարձրացել է գետնից, նա յուրաքանչյուր երեխայի հագուստից մի կտոր է վերցրել եւ դրանցով երեխային կապել է իր մեջքից ու դուրս եկել գյուղից»,-պատմել է դերասանը։

Սակայն այդքանով Մանգանիելոյի մեծ տատի տառապանքները չեն վերջացել։ Գետն անցնելու ճանապարհին նրա 9-րդ զավակը եւս մահացել է՝ խեղդվելով գետում։

Ավելի վաղ, People-ին տված հարցազրույցում Մանգանիելոն պատմել էր, որ իր մեծ տատը, այդպես վիրավոր, ապրել է քարանձավում՝ այլ փախստականների հետ, մինչեւ որ նրան գտել են գերմանացի զինվորականները։ Նա հղիացել է գերմանական ռազմական ճամբարում՝ գերմանացի սպայից։

Ամենից շատ դիտված

15:52 Զոհեր և վիրավորներ Ուկրաինայում՝ ռուսական հարվածների հետևանքով
12:55 Ինչու՞ Փաշինյանը «նախկին թալանչիներից» հետ բերած մեծ փողերով գյուղերում հակակարկտային կայաններ չի տեղադրել
22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
13:32 Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան 14-րդ մրցանակը կհատկացնի ՀՌԳ 32-ամյա մարտիկին
14:53 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները
11:51 Հարբած տղամարդը մտել է Տուվայի մանկական ճամբար. կան տուժած երեխաներ
13:49 Այլևս կանոններ չկան. Մեդվեդևը կոչ է արել հրաժարվել Հաագայի կոնվենցիաներից
12:43 Իտալիայի վարչապետ Մելոնին կոշտ պատասխան է տվել Թրամփին, ով պնդում էր, թե նա ուզում է նկարվել իր հետ
14:38 Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելն ու դրանով հպարտանալը համարվում են «նորմալ»
17:47 Եթե փակեք Հորմուզի նեղուցը, այլևս երկիր չեք ունենա. Թրամփ