copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:11 24-04-2025

Ոչինչ չի կարող ստիպել հայ ժողովրդին՝ մոռանալ իր պատմությունը, ուրանալ անմեղ զոհերի հիշատակը. Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ, որում ասված է.

«Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցը մենք դիմավորում ենք նոր կորուստների, նոր մարտահրավերների և աշխարհում նոր հարաբերությունների ձևավորման պատմական փուլում։

Ոչինչ չի կարող ստիպել հայ ժողովրդին՝ մոռանալ իր պատմությունը, ուրանալ անմեղ զոհերի հիշատակը։

Այսօր ամբողջ աշխարհում հիշատակի այս սրբազան օրվան իրենց խոնարհումն են բերում Ցեղասպանության հետևանքով աշխարհասփյուռ դարձած մեր ազգի ներկայացուցիչները և մեր ժողովրդի բարեկամները։

Ոչինչ չի կարող կոտրել մեր բազմաթիվ սերունդների երազանքն ու վճռականությունը՝ ունենալու խաղաղ ու զարգացած պետություն, պահպանելու աշխարհի բոլոր հայերի՝ դարերով երազած հայրենիքը։

Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումից և հայրենազրկումից հետո մենք նորովի ենք գնահատում մեր հայրենիքն ու մեր ազգային միասնականությունը՝ հանուն մեր սերունդների այդ հայրենիքն ամուր պաշտպանելու հարցում։ Նորովի ենք գնահատում մեր միասնականության ազգային ինստիտուտները՝ մեր լեզուն, մեր մշակույթը, եկեղեցին։

Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ես կառուցեցի Սրբոց Նահատակաց եկեղեցին՝ որպես հիշատակի ու խոնարհման խորհրդանիշ։ Այս տարի մեզնից պահանջվում է ոչ միայն հիշել ու խոնարհվել մեր զոհերի հիշատակին, այլև իրար նեցուկ լինել՝ մեր բազմապատիկ դժվարացած ճանապարհին։

Այսօր, առավել քան երբևէ, մենք կարիք ունենք ներքին հաշտության, հայկական աշխարհի միասնականության, պետության վերականգնման և ազգային վերածննդի»։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա
09:38 Թրամփը սպառնացել է արգելել Bombardier ինքնաթիռների վաճառքը ԱՄՆ-ում