Ուղիղ եթեր
Արտաքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:40 23-04-2025

Ստամբուլը ցնցվել է երկրաշարժից, ԱՄՆ-ն սպառնում է, Լոնդոնի հանդիպումը չեղարկվեց․ Ամփոփ լուրեր․արտաքին

Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է ապրիլի 23-ի միջազգային կարևոր լուրերը:

ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը հայտարարել է՝ կամ ուկրաինական պատերազմի կողմերը կընդունեն Վաշինգտոնի առաջարկը, կամ երկիրը դուրս կգա բանակցութուններից։
«Կա՛մ Ռուսաստաննն ու Ուկրաինան ընդունում են կարգավորման մեր առաջարկը, կա՛մ ԱՄՆ-ն դուրս է գալիս բանակցություններից։ Մենք շատ հստակ առաջարկ ենք արել և՛ ռուսներին, և՛ ուկրաինացիներին, և ժամանակն է, որ նրանք կա՛մ ասեն այո, կա՛մ Միացյալ Նահանգները դուրս կգա այս գործընթացից: Մենք զբաղված ենք լուրջ դիվանագիտությամբ: Մենք իսկապես փորձել ենք ամեն ինչ հասկանալ թե՛ ուկրաինացիների, թե՛ ռուսների տեսանկյունից: Ի՞նչն է ամենաշատը մտահոգում ուկրաինացիներին, ի՞նչն է ամենից շատ մտահոգում ռուսներին:
Ես կարծում եմ, որ մենք շատ արդար առաջարկ ենք արել։ Մենք պատրաստվում ենք տեսնել, թե արդյոք եվրոպացիները, ռուսները և ուկրաինացիներն ի վերջո ի վիճակի են գործը հասցնել վերջնագծին: Կրկին, ես բավականին լավատես եմ դրա վերաբերյալ»,- ասել նա։
Ըստ Վենսի՝ բոլորը բարեխղճորեն բանակցել են, բայց հիմա ժամանակն է, որ կողմերն անեն եթե ոչ վերջնական, ապա վերջնական քայլերից մեկը։ «Մենք իրականում կյանքի ենք կոչելու այնպիսի երկարաժամկետ դիվանագիտական ​​խաղաղ կարգավորում, որը կհանգեցնի երկարաժամկետ խաղաղ կարգավորմանը», - ասել է ԱՄՆ փոխնախագահը:
ԱՄՆ-ի առաջարկած ծրագիրը ներառում է ռազմական գործողությունների սառեցում, Ղրիմը որպես ռուսական ճանաչում, Ուկրաինայի հրաժարումը ՆԱՏՕ-ին անդամակցելուց, Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրում, նավարկության ազատություն Դնեպրում և ֆինանսական օգնություն՝ երկրի վերականգնման համար:


Տարածաշրջանային լարվածության ֆոնին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կայցելի Ադրբեջան։ Իսրայելլական է Israel Hayom պարբերականի փոխանցմամբ՝ այցի հստակ ամսաթիվը հայտնի չէ, սակայն դա տեղի է ունենալու առաջիկայում։
Նեթանյահուն Բաքվում հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որի հետ ունի երկարամյա սերտ հարաբերություններ՝ ամրապնդված սերտ համագործակցությամբ,
Լրատվամիջոցը շեշտում է՝ Ադրբեջանն Իսրայելի համար բարեկամ պետություն է, որտեղ 2 շաբաթ առաջ տեխնիկական բանակցություններ էին կայացել Իսրայելի և Թուրքիայի միջև՝ կանխելու Սիրիայի տարածքում երկու երկրների ռազմական բախման հավանականությունը:
Դրանից հետո Ալիևը առանձին հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Սիրիայի նոր կառավարիչ Ահմադ ալ Շարաայի (ալ-Ջուլանիի) հետ. ուստի, Նեթանյահուի այցը թվում է որպես այդ դիվանագիտական ​​ջանքերի բնական շարունակություն:
Սպասվում է, որ բացի թուրք-սիրիական խնդրից, Նեթանյահուն և Ալիևը կքննարկեն երկկողմ և տարածաշրջանային հարաբերությունների ամբողջ սպեկտրը։ Իսրայելը և Ադրբեջանը պահպանում են ռազմավարական կապեր, ներառյալ նավթի և դրա ածանցյալների մատակարարումը Իսրայելին. այս մատակարարումն անխափան շարունակվում էր Թուրքիայով նույնիսկ պատերազմի ժամանակ: Ադրբեջանը սահման ունի Իրանի հետ, և երկու հարևանների հարաբերությունները շարունակում են մնալ խիստ լարված:
Իսրայելը Ադրբեջանին վաճառում է առաջադեմ սպառազինության համակարգեր։ Օրերս Ադրբեջան էր այցելել էներգետիկայի նախարար Էլի Քոհենը և ստորագրել համագործակցության համաձայնագրեր։ Նեթանյահուի վերջին այցը երկիր տեղի է ունեցել 2016թ.:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան