Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 15:00 23-04-2025

Նախ ընդդիմադիրները պիտի նորմալ աշխատեն, հետո անպայման Փաշինյանին իմպիչմենտ հայտնեն․ հարցում

Չնայած նրան, որ խորհրդարանի ընդդիմադիր խմբակցություններն անընդհատ խոսում են իշխանափոխության մասին, պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, սակայն Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ չեն հայտնում։

Հարկ է նշել, որ իմպիչմենտ կարող են հայտնել 2022 թ-ի օգոստոսի 2-ից մինչ 2024-ի օգոստոսի 2-ը։ Ընտրվելու առաջին և վերջին տարին չեն կարող Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտնել։

Նշենք նաև, որ մամուլում լուրեր են շրջանառվում, որ ընդդիմադիր խմբակցությունների ներսում այս հարցի շուրջ ընդհանուր հայտարարի չեն գալիս։ Ըստ մամուլի՝ մասնավորապես «Հայաստան» խմբակցության մի մասն ուզում է իմպիչմենտ հայտնել, որոշներն էլ՝ ոչ։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ընդդիմադիր պատգամավորները պետք է փորձե՞ն Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտ հայտնել»։

Հարցվածների մեծ մասը դրական պատասխան տվեց, եղան նաև քաղաքացիներ, որոնց կարծիքով՝ դրա կարիքը չկա։

«Ինչու չէ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ընդդիմադիրներին էլ չի հավատում։ «Եթե կարող են, թող փորձեն, բայց ես ընդդիմադիրներին էլ չեմ հավատում»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ նախ ընդդիմադիրները պետք է սկսեն լավ աշխատել։ «Նախ ընդդիմադիրները պիտի աշխատեն նորմալ, որ երևա՝ իրանք ընդդիմադիրներ են, հետո նոր անեն դա, բայց ոչ մեկ չի աշխատում, մենակ աթոռի կռիվ են անում»,- ասաց նա։

«Երևի»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

11:40 Մեկ էլ, հո՛պ, գալիս ա Նոր տարին․ վարչապետը ԵԱՏՄ շուկայի հետ խնդիրները համարում է հնարավորություն
16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
12:30 Թրամփը դատարանին խնդրել է չեղարկել Էլիզաբեթ Ջին Քերոլին վճարվելիք 83.3 միլիոն դոլարի տուգանքը
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
09:00 Ոչ միայն տարածք. ՀԷՑ֊ը բռնում է «Հայփոստի» ճամփան
14:47 Ծառուկյանին ասել եմ՝ մուտքը էդ ի՞նչ վիճակ ա, ոնց որ գոմ ըլնի. Փաշինյանը՝ «Արարատցեմենտ»-ի մասին
11:30 Ժամանակ է եղել, որ Հայաստանի ժողովուրդը առավոտյան, ընթրիքին, ճաշին կարտոֆիլ է կերել․ պետք է առաջ շարժվենք
10:00 Վահեն դպիր է․ անհետացել է՝ թողնելով գրություն, որ ցանկանում է դառնալ ճգնավոր
10:43 Ռուսական հարձակման հետևանքով հրդեհներ են բռնկվել Լվովի բնակելի շենքերում. կան վիրավորներ
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել