Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 1 տարի առաջ - 20:10 21-04-2025

Ջենիֆեր Լոպեսը ելույթ կունենա Հայաստանում. հայտնի են համերգի օրը և տոմսերի գները

Ամերիկացի աշխարհահռչակ երգչուհի, դերասանուհի, պրոդյուսեր և բեմական շոուների իսկական լեգենդ Ջենիֆեր Լոպեսը իր համաշխարհային շրջագայության շրջանակներում առաջին անգամ հանդես կգա Հայաստանում։ Երևանյան համերգը նախատեսված է օգոստոսի 3-ին եւ կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։

Լոպեսի համերգի մասին նորությունը մեծ ոգևորությամբ ընդունվեց ինչպես երգչուհու հայաստանյան երկրպագուների, այնպես էլ երաժշտասեր հասարակության կողմից։ Սակայն սոցիալական ցանցերում և մեդիայում արդեն իսկ սկսել են ակտիվ քննարկումներ համերգի տոմսերի գների շուրջ, որոնք, շատերի գնահատմամբ, բավական բարձր են։

Ticket-am.com տոմսերի վաճառքի պաշտոնական կայքի հրապարակած տվյալների համաձայն՝ տոմսերի արժեքները դրամով կազմում են՝ Categoria 1 – 378,400 ՀՀ դրամ, Categoria 2 – 236,500 ՀՀ դրամ, Fan Zone – 307,450 ՀՀ դրամ, General Admission – 212,850 ՀՀ դրամ:

Հաշվի առնելով միջազգային չափանիշներին համապատասխան բեմը, տեխնիկական ապահովվածությունը, Լոպեսի հետ ուղևորվող թիմի քանակն ու միջոցառման մասշտաբը՝ կազմակերպիչները կարծում են, որ գները համապատասխանում են նման համաշխարհային աստղի համերգի կարգին։

Ջենիֆեր Լոպեսը, ով հայտնի է իր հիթերով՝ On the Floor, Let’s Get Loud, Ain’t It Funny և այլն, շուրջ երեք տասնամյակ շարունակ համաշխարհային երաժշտական բեմի ամենաազդեցիկ կին կատարողներից մեկն է։ Նրա բեմադրությունները մշտապես աչքի են ընկնում բարձրակարգ կատարումով, պարային համարներով և շքեղ ներկայացմամբ։

Համերգը խոստանում է լինել 2025 թվականի ամառվա գլխավոր երաժշտական իրադարձություններից մեկը՝ միավորելով հազարավոր երկրպագուների։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին