Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:02 21-04-2025

Թափոններ այրելու համար ավտոսպասարկման կետը կտուգանվի

Մթնոլորտային օդի պահպանության կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզում արձանագրել են թափոնների այրման հետևանքով օդի աղտոտման դեպք։

Արմավիր-Լուկաշին ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող ավտոսպասարկման կետի գործունեության արդյունքում առաջացած արտադրական և կենցաղային թափոնները ոչնչացվել են այրման միջոցով։

Ինչպես տեղեկանում ենք Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից, իրավախախտը կենթարկվի վարչական պատասխանատվության։

Ամենից շատ դիտված