Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 1 տարի առաջ - 11:29 20-04-2025

Մեզ չեն հետաքրքրում դաշտից դուրս խոսակցությունները, մենք ՉԼ-ի կիսաեզրափակչում ենք․ Մխիթարյան

Չեմպիոնների լիգայի 2024/2025թթ․ խաղարկության քառորդ եզրափակիչում Միլանի «Ինտերը» հաղթահարեց Մյունխենի «Բավարիայի» արգելքը՝ ընդհանուր 4:3 հաշվով հաղթելով մրցակցին։ Այդ կապակցությամբ «ներաձուրիների» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կիսվել է տպավորություններով։

«Այո, սա մեր լավագույն խաղերից մեկն էր: Մենք անչափ ուրախ ենք, որ անցանք հաջորդ փուլ: Մենք արժանի էինք դրան, քանի որ շատ աշխատեցինք, զոհաբերեցինք ամեն ինչ և ցույց տվեցինք իսկական թիմային ոգի:
Իհարկե, մենք հպարտ ենք այս ձեռքբերումով, բայց սրանով չենք սահմանափակվում:

Հիմա մեր ուշադրությունը կենտրոնացած է «Բոլոնիայի» հետ խաղի վրա, իսկ հետո կմտածենք «Բարսելոնայի» դեմ հանդիպման մասին:

Այս հաջողությունը մեզ ուրախացնում է, բայց մենք գիտենք, որ կարող ենք ավելին անել: Ինչպես ասացի մամուլի ասուլիսում, մեզ չեն հետաքրքրում դաշտից դուրս խոսակցությունները: Մենք գիտենք, թե որքան ենք աշխատում, և հավատում ենք, որ ամեն ինչ անում ենք առաջ գնալու համար՝ անտեսելով արտաքին քննադատությունները: Պատմելու կարիք չկա, ամեն ինչ տեսանելի է դաշտում: Մեր թիմային ոգին, միմյանց համար պայքարելու կամքը և յուրաքանչյուր խաղում հաղթելու ցանկությունը ակնհայտ են՝ անկախ մրցակցից:
Այսօր, երբ պարտվում էինք 1։0 հաշվով, ինչը հեշտ վիճակ չէր, խիզախություն և անհատականություն ցուցաբերեցինք՝ խփելով երկու գոլ և առաջ անցնելով: Թեև հետո գոլ բաց թողեցինք, և նրանք հավասարեցրին հաշիվը, մենք ապացուցեցինք, որ արժանի ենք հաջորդ փուլ դուրս գալուն։

Շատերն են խոսում, բայց դա ինձ բացարձակապես չի հետաքրքրում:
Ես գիտեմ, թե ինչպես ենք աշխատում, գիտեմ իմ թիմակիցների որակը և տեսնում եմ, թե որքան նվիրվածությամբ ենք պատրաստվում յուրաքանչյուր մարզման ժամանակ: Այդ պատճառով ասացի այդ խոսքերը և չեմ ամաչում ասածներիս համար, որովհետև մեր արածն ակնհայտ է բոլորին: Մեզ պետք չէ արդարանալ, քանի որ մենք շարունակում ենք պայքարել: Մենք Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում ենք և ցանկանում ենք ավելի հեռուն գնալ:


Չեմ ցանկանում կրկնել ասվածս: Ասել եմ՝ վերջ: Չեմ ուզում վիճել»,- Մխիթարյանի խոսքն է մեջբերում Sport Italia-ն։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է