Ուղիղ եթեր
Խորագիր 1 տարի առաջ - 21:30 18-04-2025

Խորագիր․ Ատելություն և հանցակցություն, Միրզոյանի ստերը, պարտվելու արվեստը, «մսով ճաշի» վարչապետը

Oragir.News-ը ներկայացնում է «Խորագիր» հաղորդաշարը, որի ընթացքում ամփոփում ենք անցնող շաբաթը՝ անդրադառնալով ու վերլուծելով կարևոր իրադարձությունները։

Տաղավարում են Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը, քաղաքագետ, «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը։

Տաղավարում հյուրընկալվել է նաև ՔԻՀԿ անդամ, իրավապաշտպան, հասարակական գործիչ Նարե Սիմոնյանը:

Հաղորդաշարի շրջանակներում քննարկվել են շաբաթվա կարևորագույն իրադարձությունները․ արցախցինների նկատմամբ գեներացվող ատելության խոսքը, այսօր Արցախի ներկայացուցչության գրասենյակի առջև տեղի ունեցած միջադեպը ցուցարարների և լրագրողի մասնակցությամբ, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի շարունակվող ստերը, մասնավորապես այն մասին, որ Սոֆիայում արցախցիների ու Ալիևի միջև նախատեսված հանդիպումը չի կայացել, քանի որ արցախցիները չեն գնացել, այնինչ իրականում հանդիպումն ադրբեջանական կողմն է չեղարկել, արցախցիների իրավունքները չբարձրաձայնելու այն պատճառաբանությունը, որ Արցախում այլևս հայեր չկան, ուստի կարիք չկա նրանց իրավունքների մասին խոսելու:

Անդրադարձ է կատարվել այն հարցին, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է նոր Սահմանադրությունից հանել Անկախության հռչակագրին հղումը, և թե ինչ անդառնալի հետևանքներ կարող է դա ունենալ մեր պետականության համար, նրան, որ իշխանությունները արցախցիներին մեղադրում են ռուսամետ լինելու մեջ, մինչդեռ իրենք ցանկանում են գնալ դեպի Եվրոպա, բայց միաժամանակ մտադիր են մասնակցել մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք հանդիսությանը, և դա այն դեպքում, երբ ԵՄ-ն հայտարարել է, որ այդ շքերթին մասնակցող երկրները կարող են մոռանալ ԵՄ-ին անդամակցության մասին:

Քննարկվել է նաև այն հարցը, որ իշխանական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ԱԺ-ում հայտարարել է. «Ասում եք՝ ազգային բառը հանում ենք Ակադեմիական թատրոնից, ազգայինը չենք հանում, այլ ստրիպտիզն ենք հանում, ծիծաղում եք, բայց 25 տարի Ազգային ակադեմիական թատրոնի դերասանները զուգարան չեն ունեցել»՝ շեշտադրելով մեկը մյուսի հետ կապ չունեցող երևույթները մի հարթության վրա դնելը:

Մանրամասները՝ տեսանյութում:



Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան