copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:05 16-04-2025

Փաշինյանը գիտի՝ այն, ինչ արել է, աններելի է, և վախենում է դատաստանից, որը գալու է․ Վարդան Օսկանյան

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը գրել է․

«Վերջին շրջանում իշխող ուժի ներկայացուցիչների կողմից՝ թե՛ Ազգային ժողովում, թե՛ դրա սահմաններից դուրս, հայտարարությունների պակաս չի զգացվել։ Որքան ողբերգական են նրանց քաղաքականության և գործողությունների հետևանքները հայ ժողովրդի համար, այնքան բարձր են նրանց լեզուն, տոնը և պահվածքը։

Երբ մեկը հետևում է Փաշինյանի և նրա շրջապատի թատերական ելույթներին, դժվար է ինքն իրեն հարց չուղղելը՝ մի՞թե Փաշինյանն ու իր շրջապատը իսկապես հավատում են, որ կարող են պատճառել հազարավոր զոհեր, դատարկել ու հանձնել Արցախը, զիջել տարածքներ Հայաստանից, քանդել ազգային ոգին, չարաշահել պետական միջոցները, բռնությամբ պահել իշխանությունը, ոտնահարել Սահմանադրությունը, իսկ հետո պարզապես մի օր հեռանալ, գնալ տուն ու շարունակել նորմալ կյանքով ապրել։ Մի՞թե կարծում են, թե կարող են լվանալ իրենց ձեռքերը արյունից ու սեփական շահերը սպասարկող ճառերով և դատարկ խիզախությամբ ծածկել անկարողության, ձախողության և պարտություն փաստերը։ Եթե իրապես հավատում են դրան, ուրեմն նրանք պարզապես ցինիկ չեն՝ նրանք մոլորության մեջ են։

Նրանց՝ հրապարակային կերպարը շքեղացնելու ջանքերը, բեմադրված ելույթները, դատարկաբան հռետորաբանությունը, ուռճացված խիզախության ցուցադրությունները ուժի կամ համոզմունքի նշաններ չեն։ Դրանք վախի դրսևորումներ են։ Դրանք չեն նմանվում մարդկանց կեցվածքին, ովքեր վստահ կանգնած են՝ հավատալով, որ պատմությունը կարդարացնի իրենց։ Դրանք նման են այն անհանգիստ շարժումներին, որոնք անում են մարդիկ, երբ խորքում գիտեն՝ մեղավոր են։ Մեղավոր իրենց ժողովրդի հանդեպ։ Մեղավոր՝ հայկական պատմության ընթացքի հանդեպ։

Նրանց չափազանցված հռետորաբանությունն առանձին խոստովանություն է. իրենք գիտեն, որ այն, ինչ արել են, աններելի է։ Եվ խորքում՝ վախենում են դատաստանից, որը գիտեն՝ գալու է։ Ոչ մի անպարտելիության զգեստ չի կարող պաշտպանել նրանց ճշմարտության վճռից, կամ այն արդարադատությունից, որը այդ ճշմարտությունը պահանջում է»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ