Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:02 16-04-2025

Պարոն Փաշինյան, մի խնդրանք ունեմ, եկեք, այս ամբիոնից ասեք` ժողովո՛ւրդ, ես հեռանում եմ

Մենք գործ ունենք շարունակ կորուստներ ձեռք բերող մի իշխանության հետ, որ հերթական մոլորեցնող քայլերն է իրականացնում այս ամբիոնից, հրապարակային հայտարարելով, թե իբր ձեզ սպասում է պայծառ ապագա. այս իշխանության շարունակման պարագայում ոչ միայն ապագան պայծառ չի լինելու, վաղվա օրն է մթագնելու: Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

«Ով ընդդիմանում է Նիկոլ Փաշինյանին կամ քրեական գործով է անցնում, կամ պատգամավորական անձեռնմխելիությունից է զրկվում, կամ եթե պատգամավոր չէ անպայման կողքերից 1-3 պոզ աճում է և մեղադրվում է այդ մարդը պոզավոր լինելու մեջ: Ուրիշ որևէ այլ բացատրություն չկա, կամ երբ տեսնում եք, որ որևէ այլ բացատրություն չկա, էլի հիշում եք նախկինների թալանը, բա ձեր թալանների մասին ո՞վ պետք է խոսի»,- հայտարարեց նա:

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի դիտարկմանը, թե ընդունո՞ւմ է, որ նախկինում թալան է եղել, Մինասյանն ասաց՝ իհարկե, եղել է, հիմա էլ է շարունակվում:

«Պարո՛ն Փաշինյան, ես Ձեզ ճանաչել եմ շատ վաղուց, գիտեմ, որ շատ հաճախ դուք քայլեր եք անում, հետո նոր եք հետ գալիս ու մտածում՝ պետք էր անել այդ քայլը, թե՝ ոչ: Մի անգամ խնդրանք ունեմ ձեզ, էս անգամ հելեք այս ամբիոնից ասեք՝ ժողովուրդ ես հեռանում եմ, գնացե՛ք ընտրեք ձեր ուզածներին, թող այդ մարդիկ գան, ձեզ ներկայացնեն այն բանաձևը, որը Հայաստանը այս վիճակից դուրս կբերի: Մի՛ համարեք, որ Դուք վերջին ճշմարտությունն եք: Դուք ոչ միայն վերջին ճշմարտությունը չեք, այլ նաև նախավերջինն էլ չեք Ձեր՝ այս իրականացրած գործողություններով»,- ասաց Մինասյանը:

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
16:16 Ժամը 19։00֊ին շատ հետաքրքիր բան է սպասվում. «Ուժեղ Հայաստան»
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ