copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:35 15-04-2025

«Կրթվելը նորաձև է» արշավը Սյունիքում. հավաքել են հեռախոսները, ստուգել պայուսակներն ու գրպանները

Վերջին օրերին Սյունիքի մարզում իրականացվող «Կրթվելը նորաձև է» արշավի շրջանակներում Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը շրջել են մի շարք բնակավայրերով՝ փորձելով ընդգծել կրթության արժեքը։

Սակայն այս այցերը ուղեկցվել են բազմաթիվ հակասական երևույթներով, որոնք լրջորեն մտահոգում են մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող շրջանակներին։

Մասնավորապես, Ագարակի մշակույթի տանը կազմակերպված հանդիպման ժամանակ քաղաքացիական ազատությունները, կարծես, չեն ստացել պատշաճ կարևորություն։

Տեղեկությունների համաձայն՝ պետական կառույցների աշխատակիցներին՝ մանկապարտեզների, դպրոցների և մշակութային այլ հաստատությունների ներկայացուցիչներին, պարտադրվել է ներկա գտնվել հանդիպմանը։

Ավելին՝ նրանցից հավաքվել են բջջային հեռախոսները՝ կիրառելով հատուկ սարքեր՝ ստուգման խիստ ռեժիմ ապահովելու նպատակով։

Տևական՝ 3-4 ժամ տևած հանդիպման ընթացքում, ինչպես նշում են ականատեսները, Աննա Հակոբյանը ներկայացրել է երկար դասախոսություններ՝ կրթության և ինքնազարգացման թեմաներով։

Սակայն ամենասարսափելին այն է, որ մարդիկ զրկված են եղել կապ հաստատելու հնարավորությունից իրենց ընտանիքների հետ։ Վկայություններ կան, որ ստուգվել են նաև կանանց պայուսակներն ու նույնիսկ անձնական գրպանները:

Հարց է առաջանում, երբ կրթության ու գիտելիքի քարոզը ուղեկցվում է վախի և ճնշման մեխանիզմներով, արդյոք արդարացված է այդ քարոզչության նպատակը։

Ամենից շատ դիտված

16:33 Անհամբեր սպասում եմ քեզ տեսնելուն. Արամ Ասատրյան կրտսերի կինը նոր հրապարակում է արել
22:44 Եթե պայմանագիրը միակողմանի խզվի, ՌԴ–ն ՀՀ–ից հատուցում պահանջելու իրավունք կունենա. ռուս նախարարը՝ Փաշինյանի հայտարարության մասին
15:56 Արման Հովհաննիսյանը դստրերի հետ բացառիկ լուսանկար է հրապարակել
22:03 Ցեղասպանության ճանաչումն անվտանգային քաղաքականության հիմնասյուն է. թուրքերը դա շատ լավ են հասկանում, Փաշինյանը՝ ոչ
23:32 Եվրամիությունում այրվել է շուրջ 0,5 միլիոն հեկտար տարածք. Լևոն Ազիզյան
17:30 Իմ սերս. Վահե Զիրոյանը մայրիկի հետ լուսանկար է հրապարակել
09:00 Ինչ է առաջիկայում ճոճելու Վիլեն Գաբրիելյանը
19:06 Նոր Հաճնի կամրջի տակ՝ գետի ափին, հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին
20:54 «Այլընտրանք» փնտրում են list.am-ո՞ւմ. Փաշինյանի հայտարարության հետքերով. քաղաքագետ
17:06 Հրապարակվել են այրված Wildberries-ի լոգիստիկ կենտրոնի կադրերը. Զելենսկին հաստատել է հարվածների պատասխանատվությունը