Ներքին Ըստ էության Տեսանյութ 1 տարի առաջ - 22:00 03-12-2024

Ըստ էության. Աննայի «Կրթվելը նորաձև է» ծրագրում Նիկոլն ու Արծրունը նույն կուրսից են լինելու

Oragir.News-ի «Ըստ էության» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալել ենք Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին։

Նրա հետ խոսել ենք ավտոբուսների վարորդների գործադուլի, Լեհաստանի նախագահի Երևան այցի, ՀՀ-ի և Լեհաստանի նախագահների մամուլի ասուլիսին հայ լրագրողների ներկա չգտնվելու, ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների և այլ հարցերի մասին։

Անդրադառնալով վարորդների գործադուլի պատճառով մայրաքաղաքում կաթվածահար եղած երթևեկությանը` Ղազարյանը նշեց, որ վարորդներն ունեն խնդիրներ և այսպես փորձում են լուծումներ տալ այդ խնդրին։

Հարցին` օգտվո՞ւմ է հասարակական տրանսպորտից և ինչպե՞ս է հասել մեր տաղավար, Ղազարյանը պատասխանեց.

«Վերջին շրջանում միշտ եմ օգտվում հասարակական տրանսպորտից։ Այստեղ հասել եմ ոտքով Օրբելի փողոցից։ Մեր վարչապետի հորդորին դեռ չեմ կարողացել ամբողջությամբ հետևեմ, որ հեծանիվ քշեմ, որովհետև առանց ոստիկանության և պետական պահպանության ծառայության մեր քաղաքում հնարավոր չէ հեծանիվ քշել»,- ասաց նա։

Մանրամասները`տեսանյութում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը