copy image url
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:47 15-04-2025

Տիկտոկյան աստղ Փաշինյանը հիմա էլ պարում է․ Մամիջանյանի ելույթից հետո ԱԺ-ում իրավիճակը թեժացավ

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր խորհրդարանում հայտարարությունների ժամին ասաց՝ այսօր Նիկոլ Փաշինյանը որոշեց բառիս բուն իմաստով պարել ՀՀ ԱԺ ամբիոնից, ընդ որում՝ ինքը պատկերացնում էր, որ իր ձեռքում կտրած գլուխ է, մարմնի այլ մասեր։

«Դե, մարդու ներաշխարհի մասին ես մեկնաբանություններ չեմ անի, մեր քաղաքացիները դա շատ լավ գիտեն։ Փաշինյանն ամեն ինչ է անում՝ «օդնոկլասսնիկիի» ստատուսները հավաքում է իրար գլխի ու համարում է, որ գաղափարախոսություն է գեներացրել, անում է ամեն ինչ, բացի իր խոստացածից՝ չի հրապարակում բանակցային փաթեթները։

Ես ուզում եմ հասկանալ, որ մարդը, որը պատրաստ էր ՀՀ ստրատեգիական ռեզերվը, պատրաստը ո՞րն է, Կառավարության նիստին հրապարակել է՝ գաղտնիք չէր համարում, այստեղ համարում է։ Իրենց ճաշ եփելը, քնել-արթնանալը, սափրվելը ցույց են տալիս, իսկ այն, ինչը ժողովուրդը պետք է իմանա՝ չեն ուզում ցուցադրեն»,- նշեց Հայկ Մամիջանյանը։

Նրա կարծիքով՝ հիմնավոր կասկած կա, որ իշխանությունը վախենում է, երբ հրապարակվեն բանակցային փաթեթները՝ այս «բոյի սուտ» չեն կարողանալու հորինել, որպեսզի իրենց արդարացնեն։ Նա հիշեցրեց, որ ինքնախոստովանական ցուցմունքը մեղմացնում է պատիժը ու խորհուրդ տվեց իր նշած փաստաթղթերը հրապարակեն։

Նշենք, որ Մամիջանյանի ելույթից հետո իրավիճակը դահլիճում թեժացավ, լեզվակռիվ սկսվեց ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանի հետ։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը