copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:14 13-04-2025

Մի շարք բնակավայրերում գործարկվելու են շչակներ

Ապրիլի 14-ին՝ ժամը 10։30-11։00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Օշական, իսկ ժամը 11։30-12։00-ն ընկած ժամանակահատվածում Ոսկեհատ բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։

Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։