copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:52 12-04-2025

Ո՞ր օրենքով է Հայաստանի կառավարիչը զենք հանում, անկանոն շարժում անում, այն տեսանկարահանում․ Կարապետ Պողոսյան

Կարապետ Պողոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«ՀՀ պարեկային ծառայության մասին օրենքը հստակ սահմանում է, թե ով կարող է մոտենալ ծառայության ստորաբաժնում գտնվող զինապահոցին, ով կարող է այն բացել և ինչ պայմաններում կարող է զենք տրամադրել և կոնկրետ ում տրամադրել, հետևաբար հարց` ՀՀ ՆԳՆ ոստիկանություն - Police of the RA Ministry of Internal Affairs, խնդրում եմ պարզաբանել, արդյոք ցանկացած անձ ազատ է պահոցը բացելո՞ւ, զենք հանելո՞ւ, առավել ևս, որ անձի մոտ առկա են առերևույթ ալկոհոլ օգտագործելու և հոգեկան խնդիրներ ունենալու նշաններ։

Պարզաբանեք խնդրում եմ ՀՀ ո՞ր օրենքի, ո՞ր կետի համաձայն է Հայաստանի կառավարիչը մոտենում Կապանի պարեկային ծառայության զինապահոցին, զենք հանում, անկանոն շարժումներ անում, այն տեսանկարահանում և տարածում համացանցում։

Արդյոք արդեն ձեռբակալված են բաժնի հերթապահը և պատասխանատու պաշտոնյաները, ովքեր առերևույթ չեն կատարել իրենց պարտականությունները, չեն ցուցաբերել պատասխանատվություն զենքի պահման կանոների նկատմամբ

Հ.Գ
Նույնիսկ պարեկային ծառայողին զենք տալուց հերթապահը պետք է համոզված լինի, որ աշխատակիցը չի գտնվում հուզական վիճակում, չի օգտագործել թմրանյութ կամ ալկոհոլ, հանրության համար վտանգ չի ներկայացնում»

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում