copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:28 31-10-2021

«Բալասանյան դաշինքի և ՔՊ-ի համագործակցությունը անսպասելի չէր․ Կարապետ Պողոսյան

Գյումրիիում ՏԻՄ ընտրություններին ընդառաջ ստեղծված «Թասիբով դաշինք»-ի առաջնորդ Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բալասանյան դաշինք և քպ համագործակցությունը պետք չի շահարկել, քանի որ դա անսպասելի չէր, ավելին դրա մասին դեռևս խոսել էի քարոզարշավի ժամանակ:

Բալասանյան դաշինք կուսակցությունը դա քաղաքական ուժ չէր, ընդամենը ընտրությունների մասնակցության գործիք, այնտեղ հավաքված մարդիկ էլ քաղաքական գործիչներ չեն, մարդիկ են, ովքեր ուզում են պահել իրենց գործը, բիզնեսը, քաղաքային իշխանության իրենց բաժինը...

Շատերը իմ ընկերներն են, աշխատասեր մարդիկ, ովքեր քրտինքով հասել են մի բանի և չեն ուզում ստեղծածը կորցնել...

Այլ բան է, որ նրանց համար նույնպես չկար հայրենիք գաղափարը, թասիբը և հանուն քաղաքի համարձակությունը պայքարելու, կամ գուցե կար անվստահություն նիկոլին փոխարինելու հայտ ներկայացնողների նկատմամբ ( բայց սրան հետո կանդրադառնամ)

Իսկ Գյումրին քպ-ին հանձնելու իրական հրեշավոր ծրագիրը, կամ ինտրիգը այլ տեղ է թաքնված, ոչ Բալասանյան դաշինքի մեջ, առաջիկա օրերին կխոսեմ բոլոր ստվերային կապերի, պայմանավորվածությունների և ընդդիմությանը պարտության տանելու շարժառիթների ու իրականացված գործողությունների մասին:

Այժմը ընդամենը կրկին կփաստեմ

Գյումրին թասիբով քաղաք է

Գյումրին իմ քաղաքն է»:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը