Ներքին 4 տարի առաջ - 13:03 10-08-2022

Խնդրում եմ մեր քաղաքացիների աջակցությունը, ստեղծենք նոր շարժում, որը պետք է կոչվի «Անկախության շարժում»․ Էդգար Ղազարյան

Մեր երկիրը հայտնվել է աղետալի իրավիճակում, և այս վիճակը ենթադրում է, որ պետք է իրականացվեն հրատապ գործողություններ՝ կանխելու համար մեր պետության վերջնական կործանումը։ Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում հայտարարեց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։

«Այսօր մեր հայրենիքի մի շարք համայնքների բնակիչներ ուղղակի կանգնած են տեղահանման վտանգի առաջ։ Պատմության մեջ սա բացառիկ տեղահանում է, որովհետև ստացվում է, որ խաղաղ պայմաններում Հայաստանի իշխանությոնների կողմից հայ մարդիկ տեղահանվում են իրենց բնակավայրերից։ Մինչև հիմա մեզ հայտնի էր, որ հայերը տեղահանվել են և բնաջնջվել են թուրքերի կողմից։ Այս տեղահանումը իրականացվում է առանց որևէ թղթի, առանց որևէ պայմանագրի, առանց որևէ իրավական ակտի, ուղղակի մի հատ չճանաչված պետության ճանաչված նախարար, որը ճանաչված է քրեական գործերում իրեն ներկայացված բազմաթիվ մեղադրանքներով, գնում է հայկական բնակավայրեր և հայտարարում, ասում է՝ մինչև օգոստոսի 25-ը դուրս եկեք ձեր տներից։ Մեկը չի հարցնում դրան՝ որտե՞ղ է դա գրված, ինչի՞ համար ես պետք է դուրս գամ իմ տնից»,- ասաց Ղազարյանը։

Նա հավելեց․ «Ես խնդրում եմ մեր քաղաքացիների աջակցությունը, նոր շարժում, որը պետք է կոչվի «Անկախության շարժում», այն պետք է սկսվի 2022թ․-ի օգոստոսի 23-ից՝ Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման օրվանից, և պետք է ավարտվի սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության ընդունման օրը։ Այսինքն՝ սեպտեմբերի 21-ին ամենաուշը Նիկոլ Փաշինյանը այլևս չպետք է լինի ՀՀ վարչապետ»։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում