copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:53 09-04-2025

Իրան-Հայաստան զորավարժությունների հիմնական նպատակը սահմանների անվտանգության ուժեղացումն է

Իրան-Հայաստան զորավարժությունների հիմնական նպատակը սահմանների անվտանգության ուժեղացումն է և ստորաբաժանումների մարտունակության բարձրացումը, հայտարարել է ԻՀՊԿ ցամաքային զորքերի օպերատիվ վարչության պետի տեղակալ Վալիոլլահ Մանին:

«Հաշվի առնելով Հարավային Կովկասի ռազմավարական դիրքը և համատեղ սահմանների գործոնի կարևորությունը՝ զորավարժությունները նախապես պլանավորվել և մշակվել են՝ միաժամանակ մարտական պատրաստականության և խաղաղության ու անվտանգության ուղերձ փոխանցելու համար»,- նշել է նա։