copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:16 09-04-2025

Հիշու՞մ եք՝ Վանոն ձեր անբարո չկամության շնորհիվ օտար հողում էր մեռել քաղցկեղից. Դավիթ Մաթևոսյան

Հրանտ Մաթևոսյանի որդի, «Հրանտ Մաթևոսյան» բարեգործական հիմնադրամի տնօրեն Դավիթ Մաթևոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բա հիշու՞մ եք, գյադեք, որ Վանոն ձեր անբարո չկամության շնորհիվ օտար հողում էր մեռել քաղցկեղից, ու դուք խառնվել էիք իրար, թե բա ոնց բերենք Հայաստան, ոնց չբերենք, ու ինչ անենք ու ոնց անենք...

Ու իբր չէիք գտնում ելքը, մինչև չթքեցին ռեխներիդ մեջ ու չասացին` ուրիշ բերող կա: Ու չասացին` օտարի կառավարությունն էլ գիտի, որ Վանոն է ծպտյալ անվան տակ մեռնողը, եթե դուք չբերեք, ինքը կուղարկի Հայաստան, որովհետև արդար է այդպես: Ու էդ ժամանակ, որպես անբարո չկամներ, մզմզացիք, մզմզալով երկու ամիս ձգեցիք Վանո Սիրադեղյանի մարմինը Հայաստան հասցնելը:

Հիշու՞մ եք: Ես հիշում եմ: Էլի հիշողներ ու գիտեցողներ կան, գյադեք:

Ձեռագրերը չեն այրվում: Իսկ սուտ մարգարեները շանսատակ են լինում գեհենում»:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ