Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 22:36 09-04-2025

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի միջուկային ծրագրին առնչվող անձանց դեմ

ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան արժեթղթերի վերահսկողության վարչությունը (OFAC) իրանական միջուկային ծրագրին առնչվող ֆիզիկական մեկ ու իրավաբանական հինգ անձանց է ընդգրկել պատժամիջոցների ցուցակներում: Այս մասին նշված է գերատեսչության կայքում։

«OFAC- ը պատժամիջոցների ցուցակներում ընդգրկել է Իրանում գտնվող հինգ ընկերությունների և մեկ անհատի՝ իրանական միջուկային ծրագիրը կառավարող և վերահսկող առանցքային կազմակերպություններին, այդ թվում՝ Իրանի միջուկային էներգիայի կազմակերպությանը և նրան ենթարկվող տեխնոլոգիական ընկերությանն աջակցելու համար»,- նշված է նախարարության տարածած հաղորդագրությունում։

Պատժամիջոցների ներքո են հայտնվել նշված կազմակերպությունների համար տեխնոլոգիաներ ձեռք բերող կամ արտադրող ընկերությունները։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան
16:04 Թեղուտում վարչական շրջանի ղեկավարը անարգել մտնում է քվեախցիկ և քաղաքացիներին ստիպում ընտրել ՔՊ-ին