copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 09:40 08-01-2023

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Մարգարիտա Սիմոնյանի, Դմիտրի Կիսելյովի և մի շարք այլ անձանց նկատմամբ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին հրամանագիր է ստորագրել, համաձայն որի՝ երկրի իշխանությունները պատժամիջոցներ են կիրառել RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի, «Россия Сегодня» լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի և ևս 117 այլ անձանց նկատմամբ։

Հաղորդվում է, որ Սիմոնյանից և Կիսելյովից բացի, պատժամիջոցների ենթարկվածների ցանկում են նաև ռեժիսոր Նիկիտա Միխալկովը, երգիչ Ֆիլիպ Կիրկորովը, օպերային երգչուհի Աննա Նետրեբկոն, արտիստ Եվգենի Պետրոսյանը, փիլիսոփա Ալեքսանդր Դուգինը, երգիչ Սերգեյ Լազարևը։

Պատժամիջոցները, ի թիվս այլ բաների, ներառում են հաշիվների արգելափակում, տնտեսական և ֆինանսական պարտավորությունների կասեցում, մշակութային փոխանակումների և համագործակցության դադարեցում, Ուկրաինա մուտքի արգելում, ուկրաինական պետական պարգևներից զրկում և այլն։ Այս սահմանափակումները պետք է ուժի մեջ լինեն 10 տարի:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը