copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:57 09-04-2025

ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Եղեգնաձորում գտնվող երկու հողամասերի նկատմամբ

2025 թվականի ապրիլի 8-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքում գտնվող՝ 1 հա և 0,5 հա մակերեսներով «գյուղատնտեսական» նպատակային նշանակության հողամասերի նկատմամբ:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի փետրվարի 26-ի վճռով բավարարվել էր: Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցապահանջով խնդրել էր դատարանին անվավեր ճանաչել Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի և Ս.Բ.-ի միջև 2007 թվականի ապրիլի 3-ին կնքված առուվաճառքի պայմանագրերն ու կիրառել անվավերության հետևանքներ՝ անվավեր ճանաչելով հողամասերի առուվաճառքի պայմանագրերի հիման վրա նշված անշարժ գույքերի նկատմամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը