copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 23:17 07-04-2025

Պետությունները, որոնց տարածքը կօգտագործվի Իրանին հարվածելու համար, կհայտնվեն «կրակային գծում»

Իրանը նոտա է հղել Թուրքիա, Իրաք, Քուվեյթ, ԱՄԷ, Քաթար և Բահրեյն՝ նախազգուշացնելով, որ Իրանին հարվածելու համար ԱՄՆ-ի կողմից իրենց օդային և/կամ ցամաքային տարածքի օգտագործումը որակվելու է որպես «թշնամական քայլ»: Հայտնում է ermenihaber.am-ը:

Ընդգծվել է, որ այն պետությունները, որոնք կդիմեն այդ քայլին, կհայտնվեն «կրակային գծում»:

Ըստ Reuters-ի՝ այս հայտարարությունների ֆոնին Իրանի բարձրագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի հրամանով երկրի զինված ուժերը բերվել են բարձր պատրաստվածության վիճակի:

Չնայած իրանական կողմում տարածվող լուրերին՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ ոչ մի նոտա չի ստացել, սակայն չի բացառել, որ հաղորդագրությունը կարող էր փոխանցվել այլ ուղիներով։

Ամենից շատ դիտված

09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
16:16 Ծնվել է երգիչ, 44-օրյա պատերազմի մասնակից Արթուր Խաչենցի դուստրը
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
10:21 Վանաձորում սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներ
15:31 Ի՞նչ պատասխանատվությամբ եք տնատեր դարձել, երբ 100 հազարավոր արցախցիներ տնավեր էին դառնում. Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ական պատգամավորին
11:04 Երևան քաղաքում ուղևորափոխադրումներ չպետք է իրականացվեն մարզային տրանսպորտով. Ավինյան
19:03 Բրիտանուհի սկեսուրը՝ հայկական ավանդույթով. Էվելինա Խանոյանը կադրեր է հրապարակել հարսանիքից
13:02 Հնդիկ առաքիչի մահվան գործով մինչ օրս մեղադրյալ չկա