Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 04-04-2025

Բնակարան, կայանատեղի, 13 մլն դրամ և 18․500 դոլար կանխիկ, 12 մլն եկամուտ․ Վաղարշակ Հակոբյանի ունեցվածքը

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողների դատին ներկայացնել Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հայտարարագրերը։

Այսօր ուսումնասիրել ենք ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի 2023 թվականի հայտարարագիրը։

Որպես անշարժ գույք՝ ՔՊ-ական պատգամավորը հայտարարագրել է միանձնյա սեփականությամբ 1 բնակարան՝ Երևանում, որը նա գնել է 2020 թվականի օգոստոսի 7-ին։

Տարին պատգամավորի համար բարենպաստ է եղել, և վերջինս ոմն Ալյոնա Թումանյանից 3 մլն դրամով գնել է Երևանում գտնվող մի ավտոկայանատեղի, որին նույնպես տիրապետում է միանձնյա սեփականությամբ։

Տարեվերջին պատգամավորի բնակարանն ու ավտոկայանատեղին պահպանվել են։ Հակոբյանը 90 օրից ավելի տիրապետում է Երևանում գտնվող մի բնակարանի, որի սեփականության իրավունքն իրեն չի պատկանում։

Շարժական գույք՝ ավտոմեքենա, ՔՊ-ական պատգամավորը չի հայտարարագրել։ Վաղարշակ Հակոբյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 935․802 դրամ, տարեվերջին՝ 980․048 դրամ։ Պատգամավորը տարեսկզբին ունեցել է 11 մլն 17 հազար դրամ կանխիկ գումար, տարեվերջին՝ 13 մլն դրամ և 18․500 դոլար։

Իշխանական պատգամավորի տարեկան եկամուտները կազմել են 12 մլն 787․600 դրամ, որից 10 մլն 435․790 դրամը ԱԺ-ից ստացած աշխատավարձն է, 2 մլն 351․810 դրամը՝ Պետական եկամուտների կոմիտեից ստացած այլ եկամուտը։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 29 մլն 790․011,8 դրամ։

Հակոբյանն իր եկամուտներից 3 մլն 496․910 դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին։ Վերջինս նաև 2 մլն ՀՀ դրամը գերազանցող՝ 3 մլն դրամ արժեքով թանկարժեք գնում է կատարել, որը ենթադրաբար Երևանում ձեռք բերված ավտոկայանատեղին է։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ